Ծնող-զավակ կյանքի գլխավոր ժամն ըստ Յանուշ Կորչակի

knPd2G2-QQ7kbfR0lm66B9xYbQPrQxxM_620_416

Հուլիսի 22-ին ծնվել է մանկավարժ, բժիշկ, գրող, լրագրող, հասարակական գործիչ Յանուշ Կորչակը:

Նա առաջինն է նախաձեռնել «Երեխաների իրավունքների համաձայնագրի» ստեղծումը, որը 1989թ. ընդունվել է Միավորված Ազգերի կազմակերպության կողմից։

Գրել է «Փողոցի երեխաներ», «Մոսկին, Իոսկիոն և Սրուլին», «Մաթիուշ առաջին թագավորը» վիպակները, «Խելագարների սենատ» պիեսը, զրույցներ, հոդվածներ և այլն: Կորչակի մանկավարժության գլխավոր սկզբունքները շարադրված են «Ինչպես սիրել երեխային» գրքում:

Զոհվել է 1942թ.-ին՝ Տրեբլինկայի գազախցում՝ իր 200 սաների հետ:

Կյանքի վերջին օրերին Կորչակն իր օրագրում գրել է հետևյալ տողերը. «Ես ոչ մեկին չարը չեմ կամենում: Չեմ կարող: Չգիտեմ` դա ինչպես է արվում»:

Ծնող-զավակ կյանքի գլխավոր ժամն ըստ Յանուշ Կորչակի

Կան մեծ մանկարավարժներ, և կան նրանց մեծ սխրանքները: Կան նաև նրանց հրաշալի, կարևոր, ոսկի բառերը: Դրանք սրտից դուրս եկած և սիրուց թելադրված բառեր են, թեև այդ բառերում քաղցր-մեղցր ոչինչ չկա:

Իր գիրքը մեծ մանկարվարժ Յանուշ Կորչակն անվանել է «Ինչպես սիրել երեխային»: Նա իր սաների հետ հայտնվեց համակենտրոնացման ճամբարում և զոհվեց նրանց հետ միասին:

Նույնիսկ ֆաշիստներն էին հարգում նրա մանկավարժական տաղանդը: Թեև նրան առաջարկել էին փախչել և թաքնվել, սակայն Կորչակը երեխաներին մենակ չթողեց և հրաժարվելով՝ ասաց․  «Իսկ դուք կթողնեի՞ք ձեր երեխային: Ահա և ես չեմ թողնի իմ երկու հարյուր երեխաներին»:

Կորչակը դուրս եկավ գիշերօթիկ դպրոցից՝ երեխաների ձեռքը բռնած, իսկ մյուսները զույգերով հետևեցին նրան: Հիրավի, փշաքաղվելու տեսարան…

Բայց հենց Յանուշ Կորչակն ահա թե ինչ է ասել երեխաների հանդեպ սիրո մասին: Իսկ նա, հիշեցնում եմ, երեխաներին սիրում էր ամբողջ սրտով: Նա ասել է՝  «Մենք սկզբում վազում ենք, երբ երեխան ճչում է, իսկ հետո սկսում ենք ամեն ինչ անել նրա համար: Օր ու գիշեր մենք ծառայում ենք երեխային: Մենք ծառայում ենք երեխային՝  չնայած մեր հոգնությանը կամ հիվանդությանը, հակառակ մեր սեփական շահերին և կարիքներին: Այդպես էլ պիտի լիներ. նորելուկ կյանքը ճիչով պահանջում է հոգատարություն և ուշադրություն: Պահանջում է լիակատար անձնազոհություն և ինքնահրաժարում: Բայց մի օր ժամացույցի սլաքի հարվածն անխուսափելիորեն կազդարարի, և մենք լիիրավ կլինենք ասելու. «Ես հոգնեցի: Ցավում եմ, բայց ինձ հանգստանալ է պետք»:

Գլխավորը՝  այդ ժամը բաց չթողնելն է…: Երեխան պետք է սահմանափակի իր պահանջները, պետք է հասկանա այդ ժամը. մենք նույնպես կենդանի մարդիկ ենք և կյանքի իրավունք ունենք:

Յանուշ Կորչակն ապացուցեց իր ճշմարիտ սերը երեխաների նկատմամբ: Կիսեց տառապանքը նրանց հետ: Բայց այնքա՜ն կարևոր է հիշել նրա խոսքերն անխուսափելի ժամի մասին: Ժամի, երբ հարկավոր է երեխային բացատրել, որ մենք նույնպես կենդանի մարդիկ ենք: Եվ մենք նույնպես իրավունք ունենք կյանքի և երջանկության…

Երեխաները պետք է իմանան այդ ժամի մասին: Եվ պետք է հասկանան՝  երբ է պետք դադարեցնել պահանջներ ներկայացնելը, երբ է եկել ծնողներին խնայելու ժամանակը: Հակառակ դեպքում երեխաները դժբախտ կլինեն, ծնողները՝  նույնպես…

Աղբյուրը՝  Աննա Կիրյանովա

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` Յանուշ Կորչակ «10 պատվիրան ծնողներին»

Յանուշ Կորչակ «Մանկավարժի աղոթք»

Յանուշ Կորչակ «Զարմանալի այս աշխարհը»

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s