Բայրոն Քեյտի «Տիեզերական ուղին պարզ է»

731c1a166329dd227f2fb47fffc1f107

Տիեզերական ուղին, առավել քան, պարզ է: Դա այն է, ինչը ձեր առջև բացվում է հենց հիմա և հենց այստեղ: «Ամանները լվա», «պատասխանիր էլեկտրոնային նամակին», «մի պատասխանիր նամակին»: Սա է Մեծ Ճանապարհը, քանի որ այն միակ ճանապարհն է: Ինչ-որ բան անելով կամ չանելով` դուք նպաստում եք, որպեսզի իրականությունը կայանա: Ոչինչ ավելի հեշտ չի կարող լինել: Ձեզանից այլ բան չի էլ պահանջվում. դուք չեք կարող որևէ սխալ բան անել:

Զարտուղի ճանապարհները ձեր դատողություններն են արածի և չարածի մասին։ Ձեր գործողությունները որակելով «սխալ», «հիմար» կամ «ավելորդ»` դուք ոչ միայն թերագնահատում եք դրանք, այլև մեծապես  բարդացնում եք ձեր կյանքը: Ձեր գործողություններն անընդհատ ինչ-որ արտաքին ստանդարտի համապատասխանեցնելը և կատարվածը համեմատելը այն բանի հետ, ինչ դուք պետք է անեիք՝ դժվար ճանապարհ է:

Այն, ինչ կա` ենթադրում է, որ արդեն գոյություն ունի ներկայում, իսկ ձեր համեմատելու փորձերը` պատմություններ են անցյալից: Դուք կարող եք անցյալի հետ վիճել` ինչքան ուզում եք, և եթե, նույնիսկ գտնեք լավագույն, ամենահամոզիչ և ամենամարդկային փաստարկները հօգուտ այն փաստի, որ կարող էր լինել, միևնույնն է, անցյալը կշարունակի մնալ նույնը:

Սովորեք անցյալի փորձից` օգտագործելով ցանկացած միջոց, բայց եթե ձեզ մեղավոր եք զգում կամ ամաչում եք ձեր անցյալի համար, ապա դուք պարզապես բռնություն եք գործադրում ինքներդ ձեր նկատմամբ, իսկ բռնությունը չի գործում:

Պարզ ուղին ՝ Մեծ ուղին, սկսվում է հենց հիմա և հենց այստեղ …

Կյանքն ինքնին չի պահանջում որևէ ջանք: Եթե դուք կարծում եք` խնդիր ունեք, սկսեք այն ուսումնասիրել մինչև այն պահը, քանի դեռ չեք հասկացել, թե որքան ճիշտ է այն, ինչը կա․․․

Աղբյուրը՝  Байрон Кейти, Митчел Стивен: У радости тысяча имен

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s