Օգոստոսը դանդաղկոտ է և կպչուն` ինչպես փայտի խեժ, ինչպես միջօրեի բերած երանություն: Նրա ներքին լռությունը և պարզությունը ծուլորեն առաջ է շարժվում ամռան կուրության միջով, որպեսզի աշնանը ունենա նոր ձայն` հասուն և խորը:
Օգոստոսը թավշյա է` ինչպես թիթեռի թևեր, ինչպես վարագույրի գիշերային շրշյուն, ինչպես պատուհանագոգին հայտնված ծաղկի թերթիկ:
Թվում է, թե օգոստոսը գրեթե զուրկ է իմաստներից: Եթե չլիներ ապրիլը, ապա օգոստոսը, թերևս, կհամարվեր ամենաթեթևամիտ ժամանակահատվածը: Բայց հասունացած մրգերի ծանրությունը օգոստոսին մոտեցնում է հողին` էլ ավելի կարևոր և նշանակալից դարձնելով այն:
Օգոստոսը թափանցիկ է, իսկ նրա օդը` թեթև: Օգոստոսին աստղերը, ինչպես երբեք, պայծառ են և մոտիկ: Աստղերն այդ, ինչպես հավերժության աչքեր, լուռ քեզ են նայում վերևից: Այդ լռության խտությունն երբեմն դառնում է անտանելի: Եվ որպեսզի խախտես այդ լռությունը` ստիպված ես լինում մեկ-երկու խոսք ասել: Այն քո ներսում հասունանում է ինչպես խաղողի ողկույզ, ինչպես դեղձի կամ ծիրանի տաք փափկություն, ինչպես այգում բացված վարդ, որը դուրս է եկել այգուց` դառնալով ցանկապատի կախազարդ:
Այն լեցուն է հյութով և լույսով, ուժով և քնքշությամբ, միակ իմաստով, և խոսքն այդ Աստծունն է:
Աղբյուրը` Елена Касьян
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` Ելենա Կասյան «Ամառը ինչպես ծորացող մեղր»
Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2018 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հոկտեմբերը` գույների, ձայների և բույրերի խտացում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հոկտեմբերը` գույների, ձայների և բույրերի խտացում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)