Ես ինչպե՜ս կուզեի

294581309_1610723642679356_5579313434379347089_n

Ես ինչպե՜ս կուզեի խոսել նրանց հետ, ում հետ չեմ հասցրել խոսել։ Ներողություն խնդրել նրանցից, ում առաջ ես ինձ մեղավոր եմ զգում։ Խոստովանել նրանց, ում ես նախանձել եմ։ Գլխիկոր կանգնել նրանց առաջ, ում մոտ ես երբևէ ամոթ եմ զգացել։

Ընդունել և ազատվել այդ ամենից։

Հաշտվել նրանց հետ, ում հետ հակասությունների մեջ եմ եղել՝ այդ կերպ ընդունելով իմ  մերժված կողմերը։ Սեր խոստովանել բոլոր նրանց, ում ես սիրում եմ։ Իմ մեջ ուժ գտնել մոտենալու նրանց, ումից ես ամաչում եմ։

Եվ վերջապես գտնել ներդաշնակություն:

Եվ դա անել ոչ այն պատճառով, որ ես մահացու հիվանդություն ունեմ և ինձ քիչ ժամանակ է մնացել ապրելու։ Ո՛չ այն պատճառով, որ ինչ-որ բան է պատահել ինձ հետ, որից ես արթնացել եմ: Ո՛չ այն պատճառով, որ ծանր կորուստը ցնցել է իմ կյանքը: Ո՛չ այն պատճառով, որ իրավիճակն անհուսալի է, և ինչ-որ բան հետագայում պետք է փոխվի:

Այլ, որովհետև ես առողջ եմ և վերջապես հասունացել եմ՝  ինքս ընտրելով այդ ուղին։ Եվ, որովհետև ես կենդանի եմ և ապրում եմ․․․

Աղբյուր՝  Аглая Датешидзе

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s