Ոսկե աշունը՝ պատգամ

11

Ոսկե աշուն․ տերևները կարճ օրերի ոսկե թերթեր և ջինջ լազուր երկինք: Ոսկե աշունն ուղերձ է․ Երկնային Երուսաղեմի պատկերն է ու խորհրդանիշը, որտեղ ամեն ինչ փայլում է ոսկու և թափանցիկ ապակու պես: Իսկ աշնանային օրերն այդքան գեղեցիկ են, որովհետև նրանց մեջ հույսի ուղերձ կա։

Ոսկին հոգու անմահության պատկերն է, Արարչի ողորմության խորհրդանիշը:

Ոսկե աշունը խոստանում է, որ կա այլ կյանք և մեկ այլ աշխարհ: Եվ, որ կյանքը չի ավարտվում, երբ գալիս են ծերությունն ու մահը: Երկրային սահմաններից անդին կա ևս մի գեղեցիկ աշխարհ՝  ոսկե ու լազուր այգի։

Ոսկե աշունը պատգամ է և խոստում։ Բացիկ է՝ պոկված մի գեղեցիկ ոսկե այգուց, ոսկե քաղաքի  կապույտ երկնքից, ուր հոսում է աննկարագրելի գեղեցիկ ու ոսկեգույն լույս։ Որտեղ չկա խավար և անհանգստություն, հիվանդություն և դժվարություն։

Ահա թե ինչու են մեզ տրվում այս կարճ լազուր-ոսկե օրերը․ այն դրախտի հույսի և ուրախության պատգամն է: Եվ հավերժական գեղեցկության խոստումը …

Օրվա մեջ գտեք հինգ րոպե և պարզապես կանգնեք ոսկե ծառերի մեջ՝  նայելով կապույտ երկնքին։ Զգացեք օդի մաքրությունը, երկնքի անսահման խորությունը: Վայելեք արևի ոսկե շողերի ջերմությունը: Եվ պարզապես հանգիստ շնչեք, խաղաղ նայեք և վստահեք հրաշալի աշխարհին։ Դա հազվագյուտ վիճակ է և հազվագյուտ րոպեներ. հենց այդ պահերին եք դուք ստանում աշխարհի օրհնությունը: Ամեն ինչ ամենալավն է, ամենապայծառն ու ամենաբարին: Սրանք են հենց ոսկե րոպեները և Կյանքի ոսկե էներգիան։

Այս պահերին կարելի է խնդրել այն, ինչ մեզ հատկապես անհրաժեշտ է.

Ոսկե սեր՝  հավատարիմ ու անկեղծ:

Ոսկու հարստություն, փող․ նախկինում դրանք նույնպես ոսկի էին։

Ոսկե ընկերներ՝  անկեղծ ու սիրող։

Ոսկե ճանապարհ դեպի երջանկություն, ոսկե փոփոխություններ:

Իսկ խնդիրներն ու անախորժությունները, որոնք շատ են երկրային կյանքում, անխուսափելի են։ Դրանք նման են աշնանային ցուրտ անձրևների և ամառվա կիզիչ շոգի, գարնան ցեխի ու ձմռան ցրտի: Այդպես էլ է լինում:

Բայց դրանց կողքին,  որպես հաղորդագրություն հրաշալի աշխարհից, կա ոսկե աշուն: Եվ կան հոգու ոսկե րոպեներ, երբ դուք կարող եք ուժ ստանալ ապագայի համար …

Աղբյուր՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝ անձնական արխիվից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s