Երջանկությունը՝ ներսի արտացոլանք

11

Կինը, ով ճանաչել և սովորել է սիրել ինքն իրեն, սկսում է բոլորովին այլ կերպ ապրել աշխարհում։ Նա, ով ընդունում և սիրում է իր մենակությունը՝  այն վերածելով հաճույքի, կյանքում սկսում է բոլորովին այլ ընտրություններ կատարել։

Նա դադարում է աշխարհին նայել անհանգիստ աղջնակի աչքերով՝ ամեն անցնող տղամարդու մեջ փնտրելով նրան, ով կգա, կփրկի, կսիրի, կհոգա և վերջապես կթեթևացնի իր տառապանքը՝  փոխարինելով մայրիկին:

Նա դադարում է ինքնուրույն ձևանալ: Դադարում է անկախ և հաջողակի դեր խաղալ։ Նրա ուրախությունը կեղծ չէ և դադարում է դիմակ լինել տղամարդկանց գրավելու համար: Նրա ուրախությունը պարզապես դառնում է կյանքն ապրելու կարևոր պայման։

Նա այլևս ծնող չի փնտրում տղամարդու մեջ։ Նա ինքն իր համար մայր ու քույր է դառնում։ Նա կարող է շատ բան անել և երջանիկ լինել միայնակ մնալով:

Նա ընդհանրապես դադարում է դրսում որևէ բան փնտրել, քանի որ գտել է ինքն իրեն։ Շատերին ծանոթ կանացի «փնտրող» հայացքը, որը այնքան լավ գիտե ցանկացած տղամարդ, ընդմիշտ անհետանում է՝ իր տեղը զիջելով դեպի ներս ուղղված հայացքին կամ փոխարինվում է հայացքով, որը նայում է երկինք՝ Ասռծոն գտնելու համար․․․

Հասուն կինը սկսում է աշխարհին նայել հանգիստ և խոնարհաբար՝  իր հանդեպ ունեցած սիրո և կյանքի ըմբռնման միջոցով։

Նա այլևս չի համաձայնվի կասկածելի սիրավեպ սկսել տղամարդու հետ և պատրանքներ կամ հույս ունենալ, որ նա կփոխվի դեպի լավը, կհասունանա և կգտնի իրեն՝ դառնալով այն իդեալը, ում միշտ ցանկացել է տեսնել իր կողքին։ Նա թողնում է տղամարդուն վերափոխելու և կրթելու պատրանքածին փորձերը։

Նա պատրաստ է իր կողքին տեսնել միայն նրան, ում ինքը կկարողանա ընդունել իրապես՝ առանց փոխելու կամ լրամշակման ենթարկելու։ Նա կկարողանա սիրել այնպիսի տղամարդու, ինչպիսին կա իրականում՝ հասկանալով, որ ապրելու է նրա հետ, այլ ոչ թե իր ֆանտազիաների։

Նա հստակ գիտե՝ ինքն ինչի է պատրաստ և ինչին՝ չէ, ինչը կարող է փոխել և ինչը՝ ոչ։

Նա գիտե, որ սերը, ընդունումը և կյանքի իմաստությունն ավելի լավ են գործում, քան «բարիք» անելը: Անգամ քնքշանքը, սերն ու այլոց կողմից ընդունված լինելը խամրում են իր ներսում առկա երջանկության հետ համեմատ։

Իրական, ներքին, ոչ ցուցադրական երջանկությունը միշտ էլ հնարավորություն կգտնի արտաքին աշխարհում երջանկություն ստեղծելու, քանզի արտաքին երջանկությունը ընդամենը ներսում ունեցածի արտացոլումն է․․․

Աղբյուրը՝  Ագլայա Դատեշիձեի ֆեյսբուքյան էջից

Թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝ անձնական արխիվից

Տեսանյութը՝  Ալլա Քոչարի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Երջանկությունը՝ ներսի արտացոլանք

  1. aramazdg:

    վատը չէր, բայց իրականության, ճշմարտության միայն մի մասն էր։ մյուս՝ ոչ պակաս կարեւոր մասը քո Ագլայան դեռ չի ճանաչել, չի բացահայտել… մի օր նաեւ կհասնի էդ մյուս հանգրվանին, վստահ եմ։

    Нравится 1 человек

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s