Նոյեմբերի 22-ին ծնվել է Շառլ դը Գոլը՝ Ֆրանսիայի 18-րդ նախագահը։
1933 թվականին արված լուսանկարում Շառլ դը Գոլը հանգստանում է ծովափին՝ դստերը՝ Աննային գրկած: Աննան լրջորեն նայում է հայրիկին, և նա ամբողջովին կենտրոնացած է միայն նրա վրա և կարծես ինչ-որ բան է ասում նրան, եթե դա իսկապես այդպես է, ապա հաստատ դա սիրո մասին էր: Ազատարար գեներալը, կոշտ քաղաքական գործիչը, Դաունի համախտանիշ ունեցող աղջկա՝ փոքրիկ Աննայի ուրախ և անհանգիստ հայրիկն էր: Նրա հանդեպ սերը փոխեց ֆրանսիական պետության վերաբերմունքը մտավոր հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ։ 1928 թվականի առաջին օրը ընտանիքում ծնվեց նրա դուստրը՝ Աննան։ Երբ դը Գոլին թույլ տվեցին այցելել կնոջը, նա անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ «Երեխան ողջ է՞»: — նա շտապեց մանկաբարձուհու մոտ: Նա լուռ հանձնեց նրան փաթեթը։ Մենք նրան Աննա կանվանենք-,ասաց գեներալը: Առաջին բանը, որ լսեց դը Գոլի ընտանիքը ախտորոշումից հետո, հայտարարվեց. «Բուժումն անօգուտ է, աղջիկը երբեք չի կարողանա արտասանել նույնիսկ երեք բառ, նա չի կարողանա ուտել առանց օգնության, չի կարող ինքնուրույն իջնել և բարձրանալ աստիճաններով,կամ խուսափել որևէ վտանգից՝ լինի կրակ, ջուր,թե խոչընդոտ ճանապարհին»: Չնայած այն հանգամանքին, որ այն ժամանակ հասարակական կարծիքը մարդասիրությամբ աչքի չէր ընկնում Դաունի համախտանիշով երեխաների նկատմամբ, գեներալն ու նրա կինը երբեք չեն մտածել Աննային հատուկ հաստատություն տեղափոխելու մասին։ Եղբորորդիներն ու զարմուհիները առաջին անգամ տեսան, որ հորեղբայր Չարլզը կարող էր հուզվել, երբ երեխային իր գիրկն էր վերցնում: Գեներալը երբեք այդպես չէր վարվել ո՛չ ավագ որդու՝ Ֆիլիպի, ո՛չ էլ միջնեկ Էլիզաբեթի հետ։ Նա փոքրիկ Աննայի համար երգում էր, կամ արտասանում մանկական ոտանավորներ: Քառասուն տարեկանում Շառլ դը Գոլը դարձավ այլ մարդ: Դը Գոլը խիստ բնավորություն ուներ՝ կարծրացած պատերազմից և ծառայության տարիներից, սակայն իր կյանքում նա միշտ տարօրինակ միայնություն էր զգացել:Բայց եթե նրա կողքին էր Աննան, կարծես թե մենությունը նահանջում էր։ Ծառայությունից վերադառնալիս՝ Չարլզը առաջին հերթին գնում էր իր դստեր սենյակը, նստեցնում նրան ծնկներին, համբուրում և գովաբանում նրա հանդերձանքը: Աննան սիրում էր խաղալ զինվորական գլխարկով և քնել նրա գրկում: Ասում են, որ միակ բառը, որը Աննան կարող էր հստակ արտասանել, դա «պապա» բառն էր։ Տնից հեռու հայտնվելով, հրամանատարն ամեն գիշեր մեքենա էր պատվիրում, անցնում հարյուրավոր կիլոմետրեր, որ տեսներ Աննային, խաղար նրա հետ… Երբ Աննան դարձավ 20 տարեկան, նա հիվանդացավ գրիպով, իսկ հետո՝ բրոնխիտով, իսկ մեկ ամիս անց Աննան մահացավ։ Իր հուշերում Շառլ դը Գոլը նշել է, որ Աննան իրեն օգնել է վեր կանգնել մարդկային արատներից, այլ աչքերով նայել դրանց։
Շառլ դը Գոլը միշտ իր հետ կրում էր Աննայի լուսանկարը և երբեք չէր բաժանվում նրանից, նույնիսկ նրա մահից հետո: Գեներալը ասում էր, որ մի անգամ նրա դիմանկարը փրկել է իր կյանքը. 1962 թվականին նրա դեմ մահափորձ է կատարվել և գնդակը նկարի շրջանակին էր դիպել…Պատերազմից հետո Չարլզը և նրա կինը՝ Իվոնը, հիմնեցին «Ան դը Գոլ» հիմնադրամը՝ աղջիկների համար նախատեսված տուն, որոնցից շատերն ունեին ինտելեկտուալ խանգարումներ: Անն դը Գոլ հիմնադրամը դեռ գործում է։
Hovik Muradyan-ի ֆեյսբուքյան էջից