Հասկանալի մարդիկ հազվագյուտ որակի ոսկիներ են մաքուր․․․
Նրանք խոսում են, բանակցում, հարցնում, պատասխանում, բացատրում, պարզաբանում, քննարկում են՝ առանց հրաման կատարելու։
Նրանք չեն վախենում ասել, որ իրենք ինչ-որ բան չգիտեն:
Նրանք չեն ամաչում, չեն մեղադրում, մարդուն չեն հարցաքննում այնպես, որ նա ճշմարտությունն ասելու փոխարեն ստիպված լինի ստել:
Նրանք ներում են խնդրում, ընդունում են իրենց սխալներն ու պարտությունները, սրտանց ափսոսում են՝ առանց պաթետիկ խղճահարություն առաջացնելու:
Նրանք անհրաժեշտության դեպքում լռում են և արձագանքում են ժամանակին։
Նրանք դուռը թակում են և մինչև թույլ չտան՝ ներս չեն մտնում։
Նրանք առողջ հակամարտությունը տարբերում են վիրավորանքներով և նվաստացումներով ուղեկցվող զզվելի սկանդալից:
Նրանք հարգում են այլոց մտքերը, զգացմունքները, զգացողությունները, հույզերը, խոստովանությունները՝ իրավունք տալով դիմացինին գտնվել ցանկացած իրավիճակում:
Եվ այս ամենը գործում է երկուստեք․ լարվածություն չի առաջացնում ոչ թե այն պատճառով, որ ճիշտ է, այլ այն պատճառով, որ այլ ճանապարհ չկա։
Պետք է ստեղծել մարդկային այնպիսի հարաբերությունները, որտեղ ոչ դու ես որևէ մեկի համար ցավի ու կեղծիքի աղբյուր, և ոչ էլ քեզ են նույնկերպ պատասխանում:
Իհարկե, երաշխիքներ չկան, բայց ինչպես Մակմերֆին է ասում «Թռիչք կկվի բնի վրայով» հայտնի ֆիլմում, փորձելը միշտ էլ իմաստ ունի:
Նրանց ընտրում են հասկանալի լինելու համար:
Ընտրում են, երբ հոգնությունը սկսում է ապրել հավերժական վախի մեջ՝ հենց դադարես խաբել, գիշատիչները քեզ կխժռեն:
Նման մարդկանց ընտրում են, երբ ինտրիգներից ու ակնարկներից ավելի՝ դիմացինից սովորական պարզություն ես ուզում, իսկ «առեղծվածային» մեկը, ով այնքան գրավիչ էր թվում երեկ, այսօր նույնիսկ պարզ բաների մասին չի կարողանում խոսել:
Եվ վերջապես՝ նման մարդկանց ընտրում են, երբ նույնիսկ նրանք, ովքեր ընդունել են իրենց մեղքը, քեզ հասկանալի բացատրում են, որ անկարող են քո կյանքում որևէ բան փոխել։
Դուք որոշեք՝ ումն եք ընտրում․․․
Ռուսերենից փոխադրությունը՝ Նունե Մովսիսյանի