Բոբ Մուրհեդ «Դարի պարադոքսը»

բոբ1

Հեղինակը՝  Բոբ Մուրհեդը աստվածաբանության դոկտոր է, նա 30 տարի շարունակ եղել է Վաշինգտոնի Ռեդմոնդ քաղաքի Օվերլեյք քրիստոնեական եկեղեցու հովիվը:

«Մեր դարաշրջանի պարադոքսը» վերնագրով նյութը  Words Aptly Speken-ից է, այն աղոթքների և մենախոսությունների ժողովածու է, որից հեղինակը հաճախ մեջբերումներ է անում իր քարոզներում և ռադիոհաղորդումներում:

Մեր դարաշրջանի պարադոքսը

Մեր դարաշրջանի պարադոքսը՝  ունենք բարձր շենքեր, բայց ցածր հանդուրժողականություն, լայն մայրուղիներ, բայց նեղ տեսակետներ:

Ավելի շատ ենք ծախսում, բայց ավելի քիչ ունենք, ավելի շատ ենք առնում, բայց ավելի քիչ ենք վայելում:

Ունենք ավելի մեծ տներ, բայց ավելի փոքր ընտանիք, ավելի լավ հարմարություններ, բայց՝  ավելի քիչ ժամանակ::

Ունենք ավելի լավ կրթություն, բայց ավելի քիչ խելք, ավելի լավ գիտելիքներ, բայց իրավիճակի վատ գնահատում, ավելի շատ փորձագետներ, բայց ավելի շատ խնդիրներ, ավելի լավ բժշկություն, բայց ավելի վատ առողջություն:

Խմում ենք շատ, ծխում ենք շատ, ծախսում՝ չափազանց անպատասխանատու, ծիծաղում ենք շատ քիչ, վարում ենք  շատ արագ, բարկանում ենք շատ հեշտ, շատ ուշ ենք քնում, շատ հոգնած ենք արթնանում, շատ քիչ ենք կարդում, շատ հեռուստացույց ենք դիտում, և քիչ ենք աղոթում:

Ավելացել են մեր պահանջները, նվազել են՝  արժեքները:

Շատ ենք խոսում, քիչ ենք սիրում և շատ հաճախ՝ ատում:

Գիտենք՝ ինչպես գոյատևել, բայց չգիտենք՝ ինչպես ապրել։

Մարդկային կյանքին տարիներ ենք ավելացնում, սակայն տարիներին կյանք չենք ավելացնում:

Հասնում ենք լուսին և վերադառնում, բայց դժվարությամբ ենք անցնում փողոցն ու ճանաչում մեր նոր հարևանին։

Նվաճում ենք տիեզերական տարածությունը, բայց ոչ հոգևորը:

Կատաարում ենք մեծ, բայց ոչ լավագույն գործեր:

Մաքրում ենք օդը, բայց աղտոտում ենք հոգին։

Ենթարկեցնում ենք ատոմին, բայց ոչ սեփական նախապաշարմունքները։

Շատ ենք գրում, բայց քիչ գիտենք:

Ավելի շատ ենք պլանավորում, բայց ավելի քիչ բանի ենք հասնում:

Սովորում ենք շտապել, բայց ոչ սպասել։

Ստեղծում ենք նոր համակարգիչներ, որոնք հիշողության մեջ ավելի շատ տեղեկատվություն են պահում, քան նախկինում, բայց ավելի ու ավելի քիչ ենք հաղորդակցվում:

Մեր ունեցածը՝ արագ սննդի և վատ մարսողության, մեծ մարդկանց և փոքր հոգիների, արագ շահույթի և դժվար հարաբերությունների ժամանակաշրջան է:

Մեր ունեցածը՝ ընտանիքի աճող եկամուտների և աճող ամուսնալուծությունների, գեղեցիկ տների և ավերված օջախների ժամանակաշրջան է:

Այն  ժամանակ է՝ կարճատև հեռավորությունների, մեկանգամյա օգտագործման տակդիրների, մի գիշեր տևած միանգամյա բարոյականության, ավելորդ քաշի և հաբերի, որոնք անում են ամեն ինչ՝  հուզում, հանգստացնում, սպանում են մեզ…

Այն Ժամանակ է՝ ճոխ ցուցափեղկերի և դատարկ պահեստների:

Այն Ժամանակ է, երբ տեխնոլոգիան թույլ է տալիս, որ հաշված վայրկյանների ընթացքում էլ․փոստով կապ հաստատեն մեզ հետ, միևնույն ժամանակ թույլ է տալիս կիսվել կամ պարզապես սեղմել «Ջնջել»:

Հիշե´ք՝  ավելի շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ, ում սիրում եք, քանի որ նրանք ձեզ հետ չեն լինելու հավերժ։

Հիշե´ք՝ բարի խոսքեր ասեք նրանց, ովքեր ներքևից վերև ձեզ հիացմունքով են նայում, որովհետև այդ փոքրիկ արարածները շուտով կմեծանան և այլևս ձեր կողքին չեն լինի։

Հիշե´ք՝ ջերմորեն գրկեք ձեր սիրելիին, որովհետև դա միակ գանձն է, որ կարող է տալ սիրտը, և այն փողով չի չափվում:

Հիշե´ք՝  ձեր սիրելիներին ասեք «Ես սիրում եմ քեզ»,  բայց, նախ և առաջ, իսկապես զգացեք այդ սերը:

Հիշե´ք՝  համբույրն ու գրկախառնությունները կարող են շտկել ցանկացած դժվարություն, երբ դրանք սրտից են գալիս:

Հիշե´ք՝  բռնեք մտերիմ մարդկանց ձեռքերը և գնահատեք այն պահերը, երբ միասին եք, որովհետև մի օր այդ մարդը ձեր կողքին չի լինի:

Ժամանա´կ հատկացրեք սիրելու, ժամանա´կ հատկացրեք հաղորդակցվելու, ժամանա´կ հատկացրեք ասելու այն ամենը, ինչ ուզում եք ասել, որովհետև կյանքը չափվում է ոչ թե շնչել-արտաշնչելու քանակով, այլ այն պահերով, երբ շունչդ կտրվում է…

Աղբյուրը՝  Dr. Bob Moorehead 

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s