Բայրոն Քեյտիի «Աշխատանք» կոչվող մեթոդը

metod_raboty_po_bayron_keyti

Աշխարհում շատերն են ճանաչում Բայրոն Քեյտիին՝  ամերիկացի, ով ստեղծել է «Աշխատանք» կոչվող մեթոդը: Այն հիմնված է ինքնորոշման վրա և օգնում է մարդուն սիրել իրականությանը`  այն, ինչ կա: Գիրքը, որը նկարագրում է «Աշխատանք» մեթոդը, կոչվում է «Սիրիր այն, ինչ կա»: Այսօր այդ գիրքը կարելի է բավականին հեշտությամբ գնել, ներբեռնել կամ նույնիսկ լսել համացանցում: Մենք ուզում ենք բացահայտել Բայրոն Քեյտիի «Աշխատանք» կոչվող մեթոդը, որպեսզի  ընթերցողը հասկանա՝ դա պե՞տք է իրեն, թե՞ ոչ։

Բայրոն Քեյտի

Բայրոն Քեյտին հայտնի և սիրված դասախոս է, ով չնայած իր պատկառելի տարիքին մինչ օրս դասախոսություններ է կարդում լսարաններում: Նա «Սիրիր այն, ինչ կա» գիրքը գրելու համար ստիպված է եղել անցնել բազմաթիվ ներքին վերափոխումների միջով՝ աշխարհի մասին միայն իր պատկերացումներով ապրող բռնակալ և կռվարար մարդուց մինչև չափազանց բարի և համակրելի մի կին, ով այսօր շատերին օգնում է խաղաղություն գտնել:

Ինչպես մեր ժամանակների շատ այլ հոգևոր ուսուցիչներ, այնպես էլ Բայրոն Քեյտին իր անտանելի և ագրեսիվ պահվածքի պատճառով հասել էր այն աստիճանի, որ նույնիսկ հիվանդանոցի անձնակազմն էր վախենում նրանից: Իսկ այսօր նույն այդ կինն անչափ հաճելի մեկն է, ում ցանկանում եք ի սրտե ժպտալ։

Աշխատանքը ըստ Բայրոն Քեյտիի 

Այս մեթոդը մարդուց պահանջում է երկու հատկություն՝  ազնվություն և բծախնդրություն։ «Աշխատանքը» կարող եք ինքներդ էլ կատարել, դրա համար ուսուցիչ պետք չէ, ինչն ինքնին մեթոդի առավելությունն է: «Աշխատանքը» կարելի է կատարել ցանկացած հարմար վայրում։ Մեթոդը ներառում է աշխատել կոնկրետ իրավիճակների հետ: Օրինակ՝ «Իմ տղան պետք է ավելի հաճախ զանգի ինձ»։ Դուք պետք է ինքներդ ձեզ չորս հարց տաք.։  Մենք, հասկանալի լինելու համար, այդ հարցերը կտանք փոքր-ինչ բացատրելով։

— Դա ճի՞շտ  է։

Իսկապե՞ս ձեր տղան պետք է ավելի հաճախ զանգի ձեզ: Որտեղի՞ց այդպիսի վստահություն:

-Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ դա ճիշտ է:

Հա՞ որ, ինչո՞ւ եք այդքան վստահ, որ գիտեք՝  ինչպիսին է իրերի հերթագայությունը: Եթե ​​միանգամայն վստահ եք, որ ճիշտ եք, ապա այդ դեպքում իրականում ինչու՞ է ամեն բան այլ կերպ։

-Ինչպե՞ս եք արձագանքում, ի՞նչ է տեղի ունենում, երբ հավատում եք, որ դուք ճիշտ եք։ 

Այստեղ որևէ բան բացատրելու կարիք չկա, պարզապես անկեղծ պատասխան է պահանջվում։

Ո՞վ կլինեիր դու առանց այդ մտքի:

Մտածեք, թե դուք ինչպես կապրեիք, եթե այդ միտքը ձեզ չանհանգստացներ:

Իսկ հիմա եկեք շրջենք պնդումը: Օրինակ՝ «Ես պետք է ավելի հաճախ զանգահարեմ որդուս», կամ՝ «Իմ տղան չպետք է ավելի հաճախ զանգի ինձ», իսկ գուցե՞ «Ես պետք է ավելի հաճախ զանգահարեմ ինքս ինձ»: Վերջին հայտարարությունը կօգնի ձեզ հասկանալ, որ դուք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեք ինքներդ ձեզ՝ չփորձելով դա ստանալ դրսից։

Մեթոդի էությունը մարդուն հաշտեցնելն է իրականության հետ, որը շատ ավելի օգտակար ու բարի գործ է, քան կյանքի ցանկացած պատմություն, որը մենք պատմում ենք դրա մասին: Մարդը պարզապես պետք է ընդունի իրականությունը՝ հրաժարվելով դրա մասին իր մոլուցքային պատկերացումներից։ Որդին չի զանգում. դա իրականություն է, բայց այդ հանգամանքը մեզ չի ցավեցնում այնքան, որքան մեր ունեցած այն գաղափարը, որ ամեն ինչ պետք է այլ կերպ լինի: Հենց որ մարդը դա հասկանում է, սկսում է գործել «աշխատանքի» մեթոդը։

Նրանք, ովքեր «Աշխատանք» մեթոդի համաձայն՝ իրենց մասին հոգ են տանում, մեծ արդյունքներ են գրանցում հատկապես մտքերի մաքրման գործում։ Բայրոն Քեյտին խորհուրդ է տալիս օրագիր պահել՝ գրի առնելով իրականության մասին բոլոր համոզմունքները: Օրինակ՝ մենք չպետք է աղտոտենք մոլորակը։ Բայց իրականությունն այն է, որ մենք աղտոտում ենք այն։

Բայրոն Քեյտին սովորեցնում է հետևյալը․ քանի որ մենք չենք կարող մեր մտքերով փոխել իրականությունը և տառապում ենք դրանից, այդ պատճառով լավագույն բանը, որ կարող եք անել՝  ինքներս մեզ փոխելն է:

Աղբյուրը՝  ezotour.com

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև Բայրոն Քեյտի կայքէջին։

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s