Ամեն տարի հասնինք բարով, ավետիս,
Երկար կյանքով, առողջ անձով, ավետիս,
Մի՛ կենաք հետ մարդու խռով, ավետիս,
Եվ մի՛ նայիք խիստ խոժոռով, ավետիս,
Ողորմություն արե՛ք սիրով, ավետիս,
Եվ խոսեցե՛ք անուշ լեզվով, ավետիս,
Որ մենք ըզձեզ օրհնենք սիրով, ավետիս,
Որ դուք մնաք երկար ամով, ավետիս,
Ձեր հեռավորք գային շուտով, ավետիս,
Եվ ձեր ոչխարըն՝ հոտերով, ավետիս,
Կարասըն ձեր լըցվի գինով, ավետիս,
Եվ տունը ձեր՝ շեն բարիքով, ավետիս:
Աղբյուրը՝ Մարինե Մկրտչյանի յութուբյան ալիք