Ես տարվա մանրամասն կանխատեսումները չեմ հրապարակում։
Նախկինում արված իմ կանխատեսումները կատարվում են. դրանք հիմնված են փիլիսոփայության օրենքների իմացության և անձնական ինտուիցիայի վրա: Ինչի մասին ես գրում եմ, հետո այնքան ճշգրիտ են համապատասխանում իրավիճակին՝ իրականություն դառնալով, որ ես սևագիր տարբերակով արված տեքստերը ջնջում եմ:
Ես կասեմ գլխավորի մասին: Ընթանում են տիեզերական մասշտաբի վիթխարի մեգագործընթացներ: Եվ դրանք շուտ չեն ավարտվի: Դա ուղղակի անհնար է:
Ճապոնական մի այսպիսի ասացվածք կա՝ «Եթե ծանրությունը սկսի գլորվել՝ կգլորվի»։
Մեգագործընթացները սկսվել են և շարունակվելու են։ Ուզենք, թե չուզենք, պետք է հարմարվենք դրանց։ Ինչպես արդեն գրել եմ՝ այդպիսի կարգ է սահմանվել ի վերուստ: Բոլոր իմաստներով՝ այդ կարգը գալիս է վերևից…
Ահա գլխավորը՝ ամեն ինչ կավելանա ու կաճի, կընդլայնվի ու կտեղափոխվի մեգաֆորմա և մեգաֆազ իրականությամբ, այսինքն՝ բջիջները կսկսեն արագ բաժանվել, կդիտվի լոբու ցողունի արագ աճ, և, ընդհանրապես, բազմապատկումն ու աճը՝ սրանք են գործընթացի հիմնական բնութագրումները: Իսկ մարդկանց դեպքում տեղի կունենա մտադրությունների, խոսքերի և գործերի երկրաչափական պրոգրես:
Այս ընթացքում ինչպես մտնես այդ գործընթացի մեջ, ճիշտ այդպես էլ նոր տարում բազմապատկվելու է: Վախերը, խաբեությունը, մռայլ մտքերը, դավաճանությունը, ագահությունը սերմեր են: Եվ դրանք շատ արագ կաճեն, կբազմանան և հսկա չափեր ձեռք կբերեն՝ մարդու փոքրիկ կյանքը խճճելով հսկա սարդոստայնի մեջ։
Յուրաքանչյուր բառ մեծ նշանակություն կունենա։ Յուրաքանչյուր գործողություն, ինչպես խոշորացույցի տակ, կբազմապատկվի: Մի փոքր չարիքը կծնի կիկլոպ, և կվերադառնա նրա մոտ, ով ստեղծել է իրեն…
Բազմապատիկ կավելանա և բարին։ Փոքր բարությունն անգամ կարող է լոբու ցողունի պես աճել և երկինք հասցնել: Արդար խոսքը, խիզախ գործը, ուրիշներին օգնելը, ելույթներին աջակցելը, թեկուզ փոքր խնայողությունները, նոր գիտելիքները և հմտությունները՝ այս ամենը աճելով կդառնան զանգվածային…
Կարևորն այն է, թե դուք անձամբ ինչով եք մտել նոր շրջան։ Ի՞նչ սերմեր ունեք ձեր ձեռքին: Հիշեք ձեր խոսքերը, գործերը, մտադրությունները: Դեռ ուշ չէ լավը ավելացնելու և վատը դուրս նետելու համար: Լավություն արեք և հրաժարվեք անգամ փոքր թվացող անբարյացակամ արարքներից և խոսքերից: Երբ նոր ժամանակաշրջան մուտք գործեք՝ թող լավ սերմերը մնան: Այսպես նրանք կաճեն՝ մի քանի անգամ ավելանալով:
Եվ պետք է իմանալ խոսքի, մտքի ու գործի արժեքը, նույնիսկ, թվում է՝ ամենափոքրի ու անկարևորի: Բայց դա ընդամենը թվում է, քանզի փոքրը ծնում է մեծին: Եվ դա է գլխավորը։
Աղբյուրը՝ Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝
Ինչպես նաև՝