Փիրըլ Բաքը Նոբելյան մրցանակակիր ամերիկացի գրող է:
Սուրբ Ծնունդի օրվա առավոտյան
Նա վեր թռավ քնից միանգամից: Ժամը չորսն էր. դա այն պահն էր, երբ հայրը միշտ արթնացնում էր իրեն`միասին կթելու կովերը: Զարմանալիորեն պահել էր իր մանկության օրերի սովորությունը: Հիսուն տարի անց, երբ հայրն արդեն երեսուն տարի էր չկար, արթնանում էր ճիշտ ժամը չորսին: Նա թեև վարժվել էր շուռումուռ գալուց հետո քնել նորից, բայց այդ օրը Ս. Ծնունդ լինելով՝ աչքին քուն չէր գալիս:
Ի՞նչն էր նրան դրդում արթուն մնալ այդ գիշեր. մտքով ետ գնաց ժամանակի խորքը, մի երևույթ, որն հաճախ էր կրկնվում նորերս: Տասնհինգ տարեկան էր ու դեռևս ապրում էր հոր ագարակում: Սիրում էր հորը, թեև դա չէր ընկալել մինչև Ս. Ծնունդին քանի օր մնացած մի գիշեր, երբ ակամայից ունկնդիր եղավ հոր խոսքերին՝ ուղղված մորը.
– Մերի, չեմ սիրում Ռոբին արթնացնել առավոտը շուտ: Տղան աճում է արագ, պետք ունի քնի ու հանգստի: Պիտի տեսնես, թե որքան խորն է քնում: Երանի կարողանայի գործն անձամբ տնօրինել:
– Ադամ, դու հո չես կարող մենակ ամեն բան անել,- լսեց մոր զրնգուն ձայնը,- հետո, նա արդեն երեխա չէ, ժամանակն է, որ օգնի քեզ:
– Հա,- պատասխանեց հայրը դանդաղելով,- բայց նրան արթնացնելուց նեղվում եմ:
Այս խոսքերը լսելիս, մի ներքին ձայն հուշեց նրան, որ հայրը սիրում է իրեն: Ելնելով հարազատության զգացումից, նա երբևէ չէր մտածել այդ ուղղությամբ: Ոչ հայրը, ոչ էլ մայրը չէին արտահայտում իրենց սերը երեխաների նկատմամբ: Այդպիսի նրբությունների ժամանակ չկար, ագարակի աշխատանքը կլանում էր նրանց ուշքն ու միտքը:
Հիմա, երբ գիտեր՝ հայրը սիրում է իրեն, առավոտյան այլևս չպիտի ժամանակ կորցներ կամ ստիպեր հորը կրկին արթնացնելու իրեն: Այդ օրվանից, նա վեր էր կենում, կույրի պես խարխափելով՝ հագնվում. աչքերը փակվում էին, բայց, այնուամենայնիվ, վեր էր կենում:
Եվ, տասնհինգ տարեկան հասակում, երբ Ս. Ծնունդին նախորդող օրվա երեկոյան պառկեց քնելու, սկսեց մտածել վաղվա տոնական օրվա մասին: Չունևոր լինելով՝ նրանց ողջ ուրախությունը իրենց ձեռքով բուծած հնդկահավն ու մոր պատրաստած աղած մսով կարկանդակն էր: Քույրերը ձեռագործ նվերներ էին պատրաստում, իսկ հայրն ու մայրը գնում էին պետքական իրեր. գուցե, ոչ միայն գործի հագուստ, այլ երբեմն՝ նաև գրքեր: Ինքն էլ տնտեսում և յուրաքանչյուրի համար գնում էր նման բաներ: Իսկ այս անգամ ցանկանում էր հոր համար ավելի մեծ նվեր անել: Տասսենտանոց իրերի խանութից արդեն գնել էր մի փողկապ և մինչև անկողին մտնելը դա համարում էր բավական հարմար մի նվեր:
-Հայրիկ,- հարցրել էր մի անգամ, երբ փոքր էր,- ի՞նչ է մսուրը:
-Դա հենց գոմն է,- պատասխանել էր հայրը,- ինչպիսին մերն է:
Ուրեմն Քրիստոսը ծնվել էր գոմում, և գոմ էին եկել մոգերը…
Մտքերը նրան հանգիստ չէին տալիս: Իսկ ինչո՞ւ ինքն էլ, հենց գոմում, անակնկալ չմատուցի հորը՝ նվերի անվան տակ: Նա կարող է արթնանալ ժամը չորսից շուտ, ծածուկ գնալ գոմ ու սկսել կիթը: Ամեն ինչ կանի մենակ, կկթի, կմաքրի, և երբ հայրը գնա աշխատելու կտեսնի եղածն ու կանրադառնա, թե ում ձեռքի գործն է: Հայացքն հառած աստղերին, նա մտքում ծիծաղեց յուրովի: Այդպես էլ կանի՝ անաղմուկ:
Երևի թէ քսան անգամ բացեց աչքերը, վառեց լուցկին ու նայեց իր հնացած ժամացույցին՝ կես գիշեր, մեկն անց կես, երկու: Վերջապես քառորդ ժամ մնացած երեքին՝ վեր կացավ ու հագնվեց: Անձայն ցած իջավ փայտե սանդուղքներով ու կամացուկ դուրս սպրդեց տնից: Կովերն նայում էին իրեն քնատ ու զարմացած աչքերով: Նրանց համար էլ դեռ շուտ էր:
Ինքը երբեք մենակ չէր կթել կովերին, սակայն դա այնքան էլ խրթին չէր թվում հիմա, որովհետև անվերջ մտածում էր հորը անանկնկալ մատուցելու մասին: Ամեն օրվա պես, հայրը կարթնացնի իրեն և, մինչև ինքը շորերը հագնի, կգնա գոմ նախապատրաստելու աշխատանքը՝ կբացի դուռն ու կմոտենա վերցնելու երկու դատարկ թիթեղե մեծ կաթնամանները: Բայց դրանք արդեն լցված կլինեն կաթով ու դրված կաթնատանը:
– Էս ի՞նչ է, գրողը տանի,- կբացականչի հայրը զարմացած:
Նա ժպտաց ու շարունակեց կթել եռանդով. կաթը երկու շիթառատ հոսքով լցվում էր դույլի մեջ փրփրալից ու բուրումնավետ:
Կթելու նախկին դժվար գործողությունը կատարվում էր շատ ավելի դյուրին: Դա, այժմ, իր մեջ պարունակում էր ավելի մեծ խորհուրդ. դա նվեր էր իրեն սիրող հոր համար: Չհասկացավ, թե ինչպես ավարտեց աշխատանքը: Երկու կաթի ամանները լցված էին բերնեբերան: Խնամքով ծածկեց ամանները, փակեց կաթնատան դուռն ու չմոռացավ գցել սողնակը:
Վերադառնալով իր սենյակը, նա հազիվ հասցրեց մթության մեջ հանվել ու նետվել անկողնու մեջ. արդեն լսվում էր հոր վեր կենալու աղմուկը: Վերմակը քաշեց գլխին, որպեսզի խլացնի իր արագ շնչառության ձայնը: Դուռը բացվեց.
– Ռոբ,- կանչեց հայրը,- ստիպված ենք վեր կենալ, որդիս, նույնիսկ Ս. Ծնունդի օրը:
– Շատ լավ,- ասաց ինքը քնկոտ:
Դուռը փակվեց: Պառկած ծիծաղում էր ինքն իրեն. մի քանի րոպեից հայրը կիմանար ամեն բան: Սիրտը հուզմունքից պատրաստ էր դուրս թռչել մարմնից: Րոպեներն անցնում էին դանդաղ՝ տաս, տասնհինգ, չգիտեր ինչքան, երբ լսվեց հոր քայլերի ձայնը: Դուռը բացվեց. ինքը դեռ պառկած էր:
– Ռոբ…
– Այո, հայրիկ…
Հայրը ծիծաղում էր տարօրինակ ծիծաղով.
– Լավ ես հիմարացրել ինձ, չէ՞,- հայրը մոտեցավ անկողնուն ու գորովալից քաշեց վերմակը:
– Դա Ս. Ծնունդի առթիվ էր, հայրիկ:
Մթության մեջ, գտավ հորն ու սեղմեց գրկին: Զգաց, թե ինչպես հոր բազուկները փաթաթվում են իր մեջքին: Նրանք չէին տեսնում իրար դեմքերը:
– Շնորհակալ եմ, տղաս, դեռ ռչ ոք նման լավ գործ չէր կատարել…
– Օ՜, հայրիկ, ուզում եմ իմանաս, որ ես լավ տղա եմ… Նա խոսք չէր գտնում արտահայտելու իր բուռն զգացումները:
Կրկին վեր կացավ անկողնուց ու հագնվեց: Հետո երկուսով գնացին բերելու տոնածառը: Ա՜խ, ինչպիսի Ս. Ծնունդ… Քիչ էր մնացել, բերկրանքից ու հպարտությունից սիրտը նորից դուրս թռչեր, երբ հայրը մորն ու երեխաներին նկարագրեց Ռոբի արածը.
– Սա երբևէ ստացած Ս. Ծնունդի իմ ամենամեծ նվերն է,- ասաց հայրը հուզված,- ես դա կհիշեմ, տղաս, ամեն Ս. Ծնունդի առավոտյան, քանի դեռ կամ:
Նրանք դա մտաբերում էին միասին, մինչև հոր մահը: Հիմա իր մենության մեջ հիշում էր, թե ինչպես Ս. Ծնունդի այդ օրհնյալ լուսաբացին, ինքը մենակ, կովերի հետ գոմում, իր նվերն էր պատրաստում ճշմարիտ սիրո համար:
Իսկ այս առավոտյան, նա ցանկանում էր մի կարտ գրել կնոջը և նշել, թե ինչքան շատ է սիրում նրան: Չէր հիշում վերջին անգամ, երբ էր խոստովանել իր սերը, թեև սիրում էր նրան այնքան առանձնահատուկ և զորեղ, որ դա չէր զգացել նույնիսկ երիտասարդ օրերին: Կինն էլ իրեն էր սիրում և ինքը երջանիկ էր դրանով: Կյանքի ամենամեծ հաճույքը սիրելու ունակությունն է: Իսկ սերը դեռ վառ էր իր հոգում ու սրտում:
Նա համոզված էր՝ սիրո զգացմունքն իր մեջ պահպանվել էր շնորհիվ այն բանի, որ տարիներ առաջ ընկալել էր հոր սերն իր նկատմամբ: Այդպես է՝ սերն է ծնունդ տալիս սիրույն: Նա կարող էր նվեր տալ նորից ու նորից: Այս առավոտ, Ս. Ծնունդի այս բարեբաստիկ լուսաբացին, նույնը կանի իր պաշտելի կնոջ համար: Դա կլինի նամակի ձևով, որպեսզի կարդացվի ու մնա հավիտյան…Նա մոտեցավ գրասեղանին ու սկսեց իր սիրո նամակը ուղղված կնոջը. «Իմ թանկագին սեր…»:
Անգլերենից թարգմանությունը` Կոլյա Տեր Հովհաննիսյանի
Աղբյուր` Գրական կամուրջ
Уведомление: Ձմեռային ընթերցումներ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Ձմեռային ընթերցումներ — Նանե Այնթաբյան
Уведомление: Ձմեռային ընթերցումներ – Մտափունջ
Уведомление: Սուրբ Ծննդյան ընթերցումներ. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան
Уведомление: Փիրըլ Ս. Բաք «Ս. Ծնունդի օրվա առավոտյան» — Մարիամեդիաբլոգ
Уведомление: Ձմեռային ընթերցումներ — Տիգրան Չերքեզյանի բլոգ
Уведомление: Ձմեռային ընթերցումներ – Լուսինե Հակոբյան
Уведомление: Ձմեռային ընթերցումներ — Մարիամեդիաբլոգ
Уведомление: Ձմեռային ընթերցումներ – Կառոլինա Գրիգորյան
Уведомление: Ձմեռային ընթերցումներ – Ջուլիա 😊 Ստեփանյան
Уведомление: Ձմեռային ընթերցումներ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Ձմեռային ընթերցումներ – Լիլիթ Սարիբեկյան
Уведомление: Սուրբ Ծնունդի օրվա առավոտյան – Աննա Հարությունյան
Уведомление: 11.12.2020 — Հայոց լեզու, գրականություն
Уведомление: 11.12.2020 Հայոց լեզու – Լիլիթ Մինասյան
Уведомление: Ձմեռային ընթերցումներ — Վահե Մուսայելյանի բլոգ
Уведомление: 15.12.2020 — Հայոց լեզու, գրականություն
Уведомление: 16.12.2020 — Հայոց լեզու, գրականություն
Уведомление: 16/12/2020 – Դավիթ Իսպիրյան is pg
Уведомление: Փիրըլ Ս. Բաք «Ս. Ծնունդի օրվա առավոտյան» — Մարտին Աթոյանի բլոգ
Уведомление: Դեկտեմբերի 1-20 փաթեթ…Ձմեռային ընթերցումներ… — Անի Արղության
Уведомление: ՓԻՐԸԼ Ս. ԲԱՔ «Ս. ԾՆՈՒՆԴԻ ՕՐՎԱ ԱՌԱՎՈՏՅԱՆ» – Դանիել Միզրաչի
Уведомление: Ձմեռային ընթերցումներ — Մարիամեդիաբլոգ
Уведомление: «Ուսումնական ձմեռ» | Մարինե Ամիրջանյան
Уведомление: «Ձմեռային ընթերցումներ» նախագիծ — Անի Գրիգորյան
Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Պատմվածքներ ձմռան, ամանորյա և սուրբծննդյան տոների մասին — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Աննա Հարությունյան
Уведомление: Հոկտեմբերի 11-17 – Գարիկ Բարխուդարյան
Уведомление: «Ուսումնական ձմեռ» — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Հարավային դպրոց-պարտեզ
Уведомление: Գրականություն․ 10 — Վահե Մուսայելյանի բլոգ
Уведомление: Փիրըլ Ս. Բաք — Թումանյան Նոննա
Уведомление: Ձմեռային ընթերցանումներ փաթեթ — Անի Արղության
Уведомление: Ձմեռային ընթերցանումներ փաթեթ — Անի Արղության
Уведомление: Փիրըլ Ս. Բաք «Ս. Ծնունդի օրվա առավոտյան» — Նունե Հովհաննիսյանի Բլոգ
Уведомление: Ձմեռային ընթերցումներ — Տիգրան Չերքեզյանի բլոգ
Уведомление: Ձմեռային ընթերցանումներ — Անի Արղության
Уведомление: Ուսումնական ձմեռ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Փիրըլ Բաք «Սուրբ Ծնունդի օրվա առավոտյան» — Էլեոնոր Պետրոսյան, Ավագ դպրոց, 9-7 դասարան
Уведомление: «Ձմեռային ընթերցումներ» նախագիծ — Ալիսա Հակոբյան
Уведомление: Դեկտեմբերի 5-9 – Վանյան Էլեն
Уведомление: Ձմեռային ընթերցանումների ամփոփում – Վանյան Էլեն