Ինտելեկտը, իմաստությունը երկրային հասկացություններ են,
դրանք զարգացած գիտակցության արդյունք են՝ մի փոքր մասն այն ամենի, ինչ մենք անվանում ենք Տիեզերք:
Մենք կատարվածի մասին տեղեկություն ենք ստանում տեղեկատվական դաշտի նուրբ ոլորտների միջոցով։ Դա այն է, ինչ մենք անվանում ենք ենթագիտակցություն և գերգիտակցություն, որոնց միջոցով տեղեկատվությունը մեզ է հասնում հուզական-բարոյական փորձառությունների շնորհիվ:
Բարձրագույն գիտելիքը թաքնված է մեզ ստեղծողի՝ Աստծո մեջ: Սերը, որը կապում է մեզ Աստծո հետ, բարձրագույն ճշմարտություն է և տեղեկույթի ամենաճիշտ աղբյուրը:
Նշանակում է՝ հասարակության զարգացումն ու ապագան կարող են ապահովել այն մարդիկ, ում համար գլխավորը փողը չէ, և ոչ էլ հասարակության մեջ զբաղեցրած դիրքը կամ էլ՝ իմաստությունը և աշխարհը հասկանալը։
Հասարակության զարգացումն ու ապագան ապահովում են նրանք, ովքեր պահպանում են սիրո զգացողության, բարոյականության և բարձրագույն հոգևոր սկզբունքները։
Աղբյուր՝ Лазарев С.Н. Диагностика кармы, книга 2
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի