Սիրո մեկ կարևոր նշան կա, թերևս, ամենագլխավորը: Այս մասին ասել են անտիկ շրջանի փիլիսոփաները, դրա մասին գրել է նաև հոգեբան Էրիխ Ֆրոմը «Սիրելու արվեստը» գրքում: Իսկ այդ նշանը հետևյալն է` սիրող մարդը չի կարող հանդիսատես լինել:
Ֆրոմը շատ խորը մտքեր է գրել սիրո մասին, շատ ցուցումներ տվել նրանց, ովքեր պատրաստվում են սիրել սովորել: «Թող մարդն ինքը լուծի իր պրոբլեմները, դուրս գա խնդիրներից և դժվարություններից, ձգտի հաջողություններ ունենալ, գլուխ հանի իր սովորություններից և վերականգնվի, կարողանա հաղթահարել, բարելավել իր հուզական վիճակը, մեջքն ուղղի, դառնա ներդաշնակ»:
Դա, իհարկե´, ճիշտ է: Միայն թե այդ դեպքում դուք ո՞վ եք, հանդիսատե՞ս, սիրած մարդու էլ ինչի՞ն եք պետք, եթե նա ինքնուրույն պետք է գլուխ հանի ամեն ինչից, հը՞ն:
Նա´, ով նստում է պարտերում և ադի-բուդի ուտում` հետաքրքրությամբ դիտելով մեր ցատկերն ու ջանքերը, մեզ իրականում չի սիրում:
Նա´, ով մեր անձնական դրաման կամ ողբերգությունը նայում է հանդիսատեսի տեղից, մեզ իրականում չի սիրում: Նույնիսկ, եթե հեկեկում է տխուր տեղերում կամ՝ շրջվում վատ պահերին:
Նա´, ով ոչինչ չանելով ուղղակի նայում է, թե ինչպես ենք հրապարակավ մենամարտում թշնամու հետ, դժվար թե մեզ սիրում է ամբողջ սրտով:
Հենց դրա համար էլ մեզ նման հանդիսատեսները նույնպես հետաքրքիր չեն: Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ մենք, դրամատիկ իրավիճակից կամ մենամարտից հետո, գնում ենք տարբեր ճանապարհներով:
-Շնորհակալությո´ւն, ծափահարությունների համար, ուշադրության և ներկայության համար էլ: Այսուհետ մենք ինքներս կարող ենք կարգավորել մեր խնդիրները: Մենք սովորել ենք գլուխ հանել:
-Եկե´ք ներկայացման,-մենք նրանց այդպես կասենք,-և մի´ մոռացեք վճարել ձեր տոմսի համար: Հանդիսատեսները պետք է տոմսեր գնեն:
Իսկ մեզ սիրողները մի´շտ մեզ հետ են։ Նրանք, կատակերգությունում կամ ողբերգության մեջ, խաղում են մե´զ հետ և մե´զ համար, որովհետև մեզ սիրողները հանդիսատեսներ չեն լինում, երբե´ք չեն լինում:
Աղբյուրը՝ Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի