Չարենցի «Երկիր Նաիրի» հանճարեղ վեպի այս պատառիկը տեղ չի գտել իր կյանքից հետո հրատարակված մյուս գրքերում, որ կարդաք կհասկանաք, թե ինչու:
«,..Հասկանում եք` Սոխը տասնչորս միլիոնանաոց բանակ ունեցող այդ տիեզերակալ Արջը, չէր կարող լղճուկ մի քաղաք վերցնել յոթ տարվա ընթացքում․․․ Եv սա այն ժամանակ, երբ դեմը կեցողը — Զառամյալն էր, Հավիտենական հիվանդը, մահամերձը ․․․ թափթփուկ հորդաներով կեցել էր զորավոր Սոխի հանդեպ, անգամ ջարդում էր ու քշում, սրի ու հրի էր մատնում երիկիրն Նաիրի և ոչինչ չէր անհանգստացնում Սոխըն և չէր էլ վրդովվում գրավոր խոստումներ տվող Բարձրագույն Ինստանցիան․․․
Մի բան կար թաքնված այս ամենի ետևը, և Մազութի Համոն ավելի քան հասկանում էր այդ բանը․ հասկանում էր իհարկե և «Ընկերությունը» , բայց՝ ինչո՞վ, ինչով էր մեղավոր Մազութի Համոն, ինչո՞վ էր մեղավոր Ընկերությունը։ Եկան, աշխարհի չորս կողմից, հավաքվեցին նաիրցի ռազմիկները․ արին, ինչ որ կարող էին անել․ ավելին արին, իրենց մայրերի ու զավակների հավելյալ արյունը բերին ի նվեր նենգավոր Սոխի փրկարար առաջխաղացումին․և ինչ՞․- ստոր, նենգ, գետնաքարշ դավաճանություն էր հատուցումը՝ ավերված Նաիրին․․․իսկ այն, որ լպիրշ ու լրբաբար վախկոտ-վախկոտներ, թալանչիներ ու ավազակներ հայտարարվեցին նաիրցի ռազմիկները և այդ ստոր սոխերի կողմից խայտառակության սյանը գամվեցին ամբողջ աշխարհի առաջ-ի տիրաուր այն մեծ ու հերոսական օգնության, որ հասցրին նաիրյան ռազմիկները սոխերի ոչխարային բանակին․․․ Ամոթ էր, լկտի դավաճանություն- սոխերի կողմից, իսկ «Ընկերությամբ»՛ և նաիրյան բանակի կողմից- հերոսական պայքար, ազատաշունչ գոյամարտ -օրհասական կռիվ»։
Հետգրություն
Երախտապատ եմ գրականագետ Թագուհի Ղազարյանին որ «Երկիր Նաիրի» ուսումնասիրության մեջ զետեղված է այս պատառիկը։ Ի դեպ, մինչև 1934 թ հատվածը զետեղված է եղել վեպում։ Նորքի և 26 թվի հրատարակություններում կա, «Վերնատան» նոր հրատարակության մեջ էլ Թագուհի Ղազարյանը ծանոթագրել է։
Նյութը և հետգրությունը՝ Գագիկ Կիլիկյանի ֆեյսբուքյան էջից
Սա սկզբունքային ընտրություն է դառնում, երբ տեսնում ես, որ սովետական հրատարակություններում ինչ էական փոփոխություններ ու այսպես ասած «շտկումներ» են արվել՝ ամբողջական պարբերություններ հանելով ու բովանդակությունը «ճշգրտելով», որոցից ամենաակնառուն Չարենցի կողմից կիրառված՝ ոսոխ և սոխ ալեգորիաները՝ թուրք և ռուս ազգ-անուններով փոխարինելն է։
Լուսանկարը և գրառումն ամբողջությամբ՝ Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան էջում