Մարտի 21-ին ծնվել է գերմանացի նշանավոր կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախը։
19-րդ դարի վաղ երաժշտության վերածննդից սկսած Բախը համարվել է բոլոր ժամանակների ամենամեծ կոմպոզիտորներից մեկը։ Բախը կյանքի ընթացքում գրել է 1000-ից ավել ստեղծագործություն։ Բախի մահից հետո նրա երաժշտությունը գրեթե մոռացվել է, նորից բացահայտվել է 19-րդ դարում ռոմանտիկ երգահանների, մասնավորապես՝ Ֆելիքս Մենդելսոնի կողմից։
Հայտնի է այնպիսի գործիքային ստեղծագործություններով, ինչպիսին են Գոլդբերգի վարիացիաները և Բրանդենբուրգյան կոնցերտները:
Ի դեպ, Յոհան Սեբաստիան Բախը «Գոլդբերգի վարիացիաները» գրել է անքնությամբ տառապող ռուս դեսպանորդի պատվերով, որի համար ստացել է ոսկի դրամներով լեփ-լեցուն Ոսկե գավաթ:
Այս ստեղծագործությունն այսօր էլ համարվում է լավագույն «քնաբերը»:
«Գոլդբերգի վարիացիաները» այսօր էլ համարվում է լավագույն «քնաբերը»: Իսկ թե բան է՝ չօգնեց, «մի նեղվեք, ուրիշ օր կքնեք», խորհուրդ էր տալիս Բախը։ :)
«Գոլդբերգի վարիացիաների» մասին տեղեկությունը՝ Աիդա Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից