Բազմերանգ Թբիլիսին

338261376_1462317487837673_8516988805559295599_n

Քառօրյա համագործակցային ճամփորդություն Վրաստան, Թբիլիսի

Բազմերանգ Թբիլիսին կամ բացահայտումների շարքից

1883-ին, առաջին անգամ Թումանյանը Թիֆլիս եկավ՝ ուսումնարան մտնելու․ «ինձ թվաց, թե ընկա մի հսկայական հարսանքատուն: Զուռնա, դհոլ, դայիրա, նաղարա, ծափ-ծիծաղ, պար, երգ … Էն էլ ոչ թե տներում, այլ դուրսը, դռներին, կտուրներին: Մանավանդ իրիկնապահերին: Կիրակի ու տոն օրերս հո — գլուխ բեր, որ դիմանա: Զուգված, զարդարված շրըխկում ու զրընգում էր ամբողջ քաղաքը»։ Մեկ  այլ առիթով էլ գրել է․ «Թիֆլիսը․․․բայց հին Թիֆլիսը մի առանձին, յուրատեսակ աշխարհք էր․․․»։

Որպես նախաբան

Թբիլիսիում շատ եմ եղել և միշտ էլ վերադարձել եմ տպավորված այդ քաղաքով։ Թբիլիսիի հմայքը, ինչ խոսք, ամենից առաջ հին թաղամասերն են ու շենքերը, որոնք ոչ միայն խնամքով պահպանվում են, այլ նաև ընդգծվում են դրանց գեղեցկությունները` նախշն ու բառը:

Սիրում եմ Թբիլիսին, ուր հայկական հետքերն ամեն տեղ և ամենուր գալիս, կարոտած փաթաթվում են քեզ ու հոգիդ ջերմացնում՝  կարծես հանդիպած լինես հարազատիդ: Սիրում եմ, որովհետև Թբիլիսին դիմագիծ ունեցող քաղաք է՝ ինքնատիպ ու միշտ հետաքրքիր: Սիրում եմ, որովհետև Թբիլիսիում միախառնվում են տարբեր մշակույթներ ու տարբեր ժամանակներ. վրացական ուղղափառ եկեղեցու կողքին դարեր ի վեր ապրել-ապրում է հայկական եկեղեցին, մուսուլմանական մզկիթն ու հրեական սինագոգը: Այս առումով՝  Թբիլիսին մի քիչ նմանեցրի Երուսաղեմին:

Սիրում եմ, որովհետև հնաբույր թաղամասերի ու հնաոճ տների կողքին վեր են խոյանում ժամանակակից ու մոդեռն շինություններ: Իսկ ես սիրում եմ, երբ հանդիպում են երեկն ու այսօրը, հինն ու նորը, ինքնատիպն ու հետաքրքիրը, ճաշակն ու նրբագեղությունը, միտքն ու հոգին, ձևն ու բովանդակությունը…

Թումանյանական բացահայտումներ

Որքան էլ համացանցի օգնությամբ նախապես ուսումնասիրել էինք թումանյանական Թիֆլիսը, տեղում պարզվեց, որ մեր ունեցած տեղեկությունները թերի էին։ Նախ՝  մեր այցելած տունը Վերնատունը չէր։ Պարզվեց՝  Թումանյանը Վերնատունը հիմնադրել էր Ասատիանի 44 հասցեում գտնվող տանը, մինչդեռ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը տեղակայված էր Թումանյանի վերջին՝ թվով 10-րդ վարձակալած տանը, որը գտնվում էր Ամաղլեբա 18 շենքի 3-րդ հարկում, որի 7 սենյականոց բնակարանը Թումանյանը հետագայում, որպես նվիրատվություն, ստացել էր Թիֆլիսի մեծահարուստներից մեկից։

Կդժվարանամ բառերով բացատրել հուզմունքը, երբ բարձրանում էինք այդ տան 101 աստիճաններով, սակայն հուզմունքը, ի զարմանս ինձ, միանգամից տեղի տվեց, երբ արդեն դուռը բարցվեց և հայտնվեցինք Թումանյանի տանը։ Թումանյանի նման դրական ու լուսավոր էր ամեն բան, հատկապես՝  բաց պատշգամբը…

Նիկո Պիրոսմանիի դուքանում 

338972321_906046477347499_394683633387555882_n

Ոնց էլ լինի՝ լսած կլինեք Ալլա Պուգաչվայի Миллион роз երգը։ Երգի ստեղծման հիմքում ընկած է հետևյալ պատմությունը․ Նիկո Պիրոսմանի անունով վրացի մի նկարիչ սիրահարվում է ֆրանսիացի երգչուհի Մարգարիտա դը Սեվրին: Ի նշան  ֆրանսուհու նկատմամբ տածած մեծ սիրո` նկարիչը վաճառում է իր ունեցած ամեն ինչ և ամբողջ գումարով ծաղիկներ է գնում` զարդարելով այն հյուրանոցի դիմացի հրապարակը, որտեղ հանգրվանել էր Մարգարիտան: Զարմացած երգչուհին համերգի հրավիրատոմս է ուղարկում Նիկոյին: Հայտնի չէ` ինչու Պիրոսմանին չի գնացել այդ համերգին: Հայտնի է միայն հետևյալը` մյուս օրը երգչուհին հեռացել է քաղաքից: Հայտնի է մեկ էլ այն, որ աղքատ Պիրոսմանին սիրում էր խմել Թիֆլիսի հին գինետներից մեկում, որը, պարզվեց, գտնվում էր մեր հյուրատան փողոցում։ Խորտկարան, որի հնաբույր պատերին ցուցադրվում էին Պիրոսմանիի նկարները: Ուտելիքների մասին էլ չասեմ՝  մի ընտիր…

Ծմինդա Սամեբան՝ հինգհարկանի ապաստարան

1

Հավանում եմ վրացիների բովանդակային գործնականությունը։ Պարզվում է՝ Թբիլիսիի ամենամեծ եկեղեցին՝ Ծմինդա Սամեբան, նաև հինգհարկանի ապաստարան է:

Հա, շատ եմ հավանում նաև Թբիլիսիի քաղաքային տրանսպորտի կազմակերպման կերպը, որին առաջին անգամ ականատես եմ եղել դեռևս 2011 թվականին՝  տարիներ շարունակ Երևանի համար երազելով նման արժանապատիվ քաղաքային տրանսպորտ…

338841537_1017520529614796_6783914084671852347_n3

Հարգանքով՝ Նունե Մովսիսյան

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s