Ասում են՝ նախաճաշը օրվա ամենակարևոր կերակուրն է։ Անպայման նախաճաշեք, բայց նախաճաշեք ճիշտ: Նման նախաճաշը որոշում է ձեր առողջությունը, բարեկեցությունը, ուժ է տալիս, ազդում ձեր տրամադրության վրա։
Բայց հոգին էլ կերակուրի կարիք ունի, չէ՞: Եվ հարկավոր է նախաճաշը հոգու համար ճիշտ կազմակերպել: Մենք մոռանում ենք դրա մասին, որից հետո սկսում ենք կորցնել ուժը։ Եվ տրամադրությունն էլ այն չէ. չէ՞ որ մոռացել ենք նախաճաշել:
Արթնանալուն պես՝ կարող եք անմիջապես սկսել նախաճաշը: Դուք դրանից չեք գիրանա: Ընդհակառակը՝ կբարելավվի նյութափոխանակությունը, չէ՞ որ այն կապ ունի նաև տրամադրության հետ։ Հարկավոր է ինչ-որ լավ բան հիշել: Նույնիսկ եթե ձեզ սպասվում է դժվար օր, այնուամենայնիվ, պետք է հիշել ու տեսնել լավը: Յուրաքանչյուր օրվա մեջ էլ ինչ-որ մի լավ բան կգտնեք:
Լավ եղանակ է. Արևը շողում է. Հաճելի է փողոց դուրս գալ և մաքուր օդ շնչել: Իսկ եթե եղանակը վատ է, հոգ չէ, ես տաք հագուստ ունեմ։ Ես ունեմ ձեռքեր, ոտքեր, տեսողություն և շնչում եմ: Եվ կան սիրելիներ: Հարկավոր է մտովի թվարկել նրանց ու բարին մաղթել։
Ես այսօր կփորձեմ լավ գործ անել, թեկուզ փոքր մի բան, բայց հաճույքով կանեմ։ Ինձ համար էլ մի ինչ-որ լավ բան կմտածեմ, մի բան, որն ինձ կուրախացնի: Մի լավ ֆիլմ կգնեմ, կներբեռնեմ, երեկոյան կնայեմ։ Կամ էլ մարմնի գել կառնեմ ու կգնամ սիրուն մի խանութ:
Հետո կարող եք վեր կենալ և գրկել ձեր սիրելիներին, եթե, իհարկե, տարածքում են: Նույնիսկ, եթե դա լինի ձեր ծեր կատուն: Հայելու մեջ ժպտացեք ինքներդ ձեզ և լավ օր մաղթեք:
Թվում է՝ մանրուքներ են, բայց հենց սրանք են հագեցնում հոգին, ուրախացնում սիրտը և ուժ են տալիս: Խնդիրներն ու հոգսերը ոչ մի տեղ չեն փախչի: Բայց մենք նախաճաշեցինք, ընդ որում, և՛ մտավոր, և՛ ֆիզիկապես։ Այժմ կարող ենք սկսել օրը և աշխատել։
Ահա այսպիսի պարզ բան է նախաճաշը. Եվ, եթե դրան խելամտորեն մոտենաս, ապա հոգու համար ամենապարզ ու հասարակ այս նախաճաշից կարող ես մեծ էներգիա և լավ տրամադրություն ստանալ…
Աղբյուրը՝ Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի