Մարդիկ չեն դադարում խորհել, թե ինչպես է ներկան ընդմիշտ հեռանում: Այս հարցի պատասխանը ստանալու համար փորձենք մտաբերել՝ ինչպես է աշխատում հիշողությունը։ Ի՞նչ ենք անում, երբ տեսնում ենք ինչ-որ մեկին, բայց չենք կարողանում հիշել այդ մարդու անունը։ Հենց սկսում ենք ջանքեր գործադրել այդ մարդու անունը հիշելու համար, չգիտես ինչու, մեր բոլոր ջանքերն ուղղվում են հիշելու գործընթացը խոչընդոտելու համար:
Դրան հակառակ` մեզնից յուրաքանչյուրը կարող է հաստատել, թե ինչպես է մոռացված անունն անսպասելիորեն հայտնվում մեր հիշողության մեջ՝ առանց մեր կողմից դույզն-ինչ ջանք գործադրելու:
Կարծես թե, հիշողությունների էներգիայի ակտիվացումը տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ մենք թույլլ ենք տալիս, որպեսզի այն ինքնուրույն հոսի:
Ցանկություններն աշխատում են նույն կերպ, չնայած քչերին է հաջողվում ընկալել այս մեխանիզմը: Քանի որ մեր ցանկությունները հիմնականում բաղկացած են ինչ-որ բաներ ունենալու մտադրություններից, շատ հեշտ է ընկնել անընդհատ պայքարի ծուղակը՝ մեր ուզածը ստանալու համար:
Բայց հրաշագործը պնդում է` եթե ամեն ինչ թողնվի ինքնահոսի, ցանկությունների մեխանիզմն ինքն իրեն հոգ կտանի: Սա առաջին հայացքից անհասկանալի է թվում, բայց մտածեք միայն` կարո՞ղ եք իսկապես պատասխանել այն հարցին, թե ինչպես են մոռացված հիշողությունները վերադառնում մեզ:
Ձեր գիտակցությունը չի կարողանում ձեզ ստիպել հիշել ինչ-որ բան, չնայած նույն այդ գիտակցությունը միանգամայն ընդունակ է վերականգնելու այն ամենը, ինչ երբևէ իմացել է:
Աղբյուրը՝ Дипак Чопра Путь волшебника
Ռուսերենից փոխադրությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև Դիպակ Չոպրա կայքէջին
Уведомление: Դիպակ Չոպրա «Ցանկությունների մեխանիզմը» – Բարի գալուստ Լիլի Ավագյանի բլոգ