Դիպակ Չոպրա «Սիրո սկզբունքները»

2021

Ամեն ինչ սկսվում է մանկությունից: Երեխաները, ում իրականում սիրում են, ծնողներից փոխանցվում է սեփական արժանապատվության զգացումը, որը պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Բայց ավելի հաճախ  ծնողներից երկիմաստ ուղերձներ են գալիս: Օրինակ ՝ այսպիսի.

-Ես քեզ կսիրեմ, եթե դու ինձ սիրես:

-Ես քեզ կսիրեմ, եթե դու լավը դառնաս:

-Ես քեզ կսիրեմ այնքան, որքան դու դրան արժանի ես:

-Ես քեզ սիրում եմ, բայց ինձնից շատ բան մի՛ պահանջիր, ես չեմ ուզում քեզ փչացնել:

Դուք կարող եք մանկության այս երկիմաստ ուղերձները հիշել կամ չհիշել, բայց բոլորն էլ մի ընդհանուր բան ունեն`  դրվում են որոշակի պայմաններ, որոնց բավարարելու դեպքում միայն ձեզ կսիրեն: Պայմաններ թելադրող սերը, ավաղ, այսօր նորմ է, իսկ անվերապահ սերը մնում է դժվար հասանելի իդեալ: Մենք կարո՞ղ ենք փոխել սիրո և արժանիի մասին մեր ներքին պատկերացումները: Ես կարծում եմ` կարո՛ղ ենք:

Սիրո ճանապարհին դուք անպայման ստիպված կլինեք լուծել երկու խնդիր։

Առաջին`  անհրաժեշտություն կառաջանա ձեր ներսում՝ ինչ-որ տեղ խորքում, գտնել մի տեղ, որտեղ ապրում է ավերապահ սերը:

Երկրորդ` դուք պետք է վերացնեք բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են ձեզ անընդհատ մնալ այդ վայրում:

Այս երկու խնդիրները կապված են իրար հետ, քանի որ չի կարելի սերը, որը պայմաններ է թելադրում` միանգամից փոխակերպել անվերապահ սիրո:

Աշխարհի տարբեր ժողովուրդների ավանդույթները խոսում են մաքուր գիտակցության մասին, որը պարունակում է երանություն, ուրախություն և զմայլանք: Որպեսզի սովորեք ինքներդ ձեզ սիրել, անհրաժեշտ է հետևել սիրո հետևյալ սկզբունքներին`

Բարի՛ եղեք ձեր հանդեպ:

Ժպտացե՛ք ինքներդ ձեզ հայելու մեջ:

Թո՛ւյլ տվեք, որ ուրիշները հաճոյախոսեն ձեզ:

Վայելե՛ք ուրիշների` ձեզ ուղղված հավանությունն ու գովասանքը:

Ինքներդ ձեզ շատ խիստ մի՛ դատեք մանր-մունր սխալների համար:

Գնահատե՛ք ինքներդ ձեզ և տեր կանգնեք ձեր իրավունքներին:

Ձեզ ճանաչե՛ք այնպես, ասես ձեր ընկերը լինեք:

Հանգի՛ստ վերաբերեք ձեր քմահաճույքներին:

Եղեք հնարավորինս բնական, առանց հոգ տանելու` դա դուր կգա՞ ուրիշներին:

Ճշմարտությո՛ւնն ասեք, երբ գիտեք, որ պետք է այն ասել:

Ցանկացած վերափոխման համար ժամանակ և համբերություն է պետք, այնպես որ, այս մեկն էլ բացառություն չէ: Առաջին և ամենակարևոր քայլը`  ինքդ քեզ սիրելն է: Ինքներդ ձեզ վերաբերվեք նույն բարությամբ, որով վերաբերում եք ձեր ամենասիրելի ու ամենամոտ մարդկանց:

Աղբյուրը՝  Дипак Чопра: как полюбить себя таким, какой вы есть

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  Դիպակ Չոպրա կայքէջին

Տեսանյութը՝ Ալլա Քոչարի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Դիպակ Չոպրա «Սիրո սկզբունքները»

  1. Уведомление: Դիպակ Չոպրա «Սիրո սկզբունքները» – Բարի գալուստ Լիլի Ավագյանի բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s