Նիլ Դոնալդ Ուոլշ «Միտք-բառ-գործողություն»

9pqIpRcRoLc

Մտքերը էներգիայի նուրբ, բայց և հզոր ձևեր են: Բառերը պակաս նուրբ են, սակայն` ավելի խիտ: Իսկ  էներգիայի ամենախիտ ձևերը գործողություններն են: Գործողությունը ֆիզիկական ձևի մեջ խտացված` դինամիկ շարժման մեջ ընթացող էներգիա է։ Երբ դու մտածում ես, խոսում և գործում ես այնպիսի բացասական հայեցակարգից, ինչպիսին  է՝ «ես ձախողակ եմ», դու շարժման մեջ ես դնում հսկայական ստեղծագործական էներգիայի հոսք։ Զարմանալի կլինի, եթե դու առնվազն չհիվանդանաս։ Դա ամենաքիչն է, որ կարող ես տիեզերքից որպես պատասխան ստանալ։ 

Շատ դժվար է դիմակայել բացասական մտքերի ազդեցությանը, երբ դրանք արդեն ստացել են ֆիզիկական ձև: Դիմակայելն անհնար չէ, բայց բավականին դժվար է։ Դա պահանջում է մեծագույն հավատ, բացառիկ համոզմունք Տիեզերքի դրական ուժի նկատմամբ, ինչպես էլ որ այն անվանելու լինենք՝ Աստված, Աստվածուհի, Բացարձակ, Նախասկզբանական Ուժ, թե մեկ այլ բան։

Այդպիսի հավատ ունեն բժկողները։ Դա այն հավատն է, որը դառնում է Բացարձակ Գիտելիք։ Նրանք գիտեն, որ քեզ նախասահմանված է լինել ամբողջական և կատարյալ հենց այս պահին։ Այդ գիտելիքի տիրապետումը նույնպես միտք է, ընդ որում, ուժեղ ազդեցություն ունեցող։ Նա բավականաչափ ուժ ունի լեռներ տեղափոխելու համար, էլ չենք խոսում ձեր մարմնի մոլեկուլների մասին: Դա է պատճառը, որ նրանք կարողանում են բժշկել, հաճախ՝  նույնիսկ հեռավորության վրա:

Միտքը չգիտի՝  ինչ է հեռավորությունը: Միտքը շրջում է աշխարհով մեկ և անցնում տիեզերքն ավելի արագ, քան կհասցնենք մի բառ արտասանել: 

Աղբյուրը՝  Нил Дональд Уолш — Беседы с Богом

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Նիլ Դոնալդ Ուոլշ» կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s