Լցվեք լույսով․․․

Կան պայծառ մարդիկ։ Նրանք նկատելի են։ Նրանք ուշադրություն են գրավում, հետաքրքրություն են առաջացնում։ Դուք նրանց անմիջապես նկատում եք։

Նրանք գրավում և կանչում են իրենց լույսով, անձնական էներգիայով, որի մասին գրել են շատ մտածողներ։ Հնարավոր է՝ նրանք կրքոտ մարդիկ են, ինչպես նրանց անվանել է Լ.Ն. Գումիլյովը։ Նրանց երբեմն անվանում են «աստղեր»։ Բայց կարելի է պարզապես ասել՝ «պայծառ անհատականություն»։

Բայց կան երկու տեսակի պայծառ մարդիկ՝

  • Մարդ-լուսատուներ
  • Մարդ-աստղեր

Մարդ-լուսատուի կողքին դու միշտ կլինես ստվերում՝ Նրա ստվերում։ Այդպիսի մարդու հետ միշտ կա նաև ստվեր։ Դու, ասես, նույնիսկ գոյություն չունես…

Իսկ Մարդ-աստղի հետ դու միշտ կլինես լույսի ճառագայթների մեջ։ Այդպիսի մարդը կլուսավորի քեզ և քո ուղին, քո տաղանդները, քո գեղեցկությունը, քո հոգին… Եվ դու ինքդ կփայլես։ Եվ քո կյանքը կդառնա ավելի պայծառ։ Եվ քո միտքը կզուլալվի։

Լուսավոր մարդիկ լույս են ճառագում։

Բայց մեկի լույսը սառն է ու անհոգի։ Այն ուղղված է ինքն իրեն։

Իսկ մյուսը մեկնաբանող է և տաքացնող։ Նա լույս է ուրիշների համար։ Նրանք ոչ միայն պայծառ, այլև լուսավոր անհատներ են։

Խելացի մարդիկ գրավում են իրենց տաղանդով, ինտելեկտով, գեղեցկությամբ և էներգիայով։ Նրանց լույսը պայծառ է։ Բայց ավելի լավ է մոտենալ իրական լույսին։ Այն Լույսին, որը տաքացնում և լուսավորում է ուրիշների սրտերը։ Լույսին, որի ճառագայթների տակ դու կտաքանաս և կդառնաս Դու։ Եվ դու կաճես ու կծաղկես ինչպես ծաղիկ։

Դու կդառնաս քո լավագույն Եսը։

Դու կլցվես լույսով։

Եվ դու ինքդ կսկսես փայլել ուրիշների համար…

Աղբյուր՝  Анна Кирьянова

Ռուսերեից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий