Հավելված
1. Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ` չափորոշիչ) սահմանում է
հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը,
առավելագույն ծավալը, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրա-
գրերի շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական պահանջները և սովորողների
գնահատման համակարգը:
2. Չափորոշչի նորմերն ու դրույթները պարտադիր են Հայաստանի Հանրապե-
տության կրթության կառավարման մարմինների, տարրական, հիմնական և միջնակարգ
ընդհանուր, հատուկ և մասնագիտացված հանրակրթական ծրագրեր (այսուհետ`
հանրակրթական ծրագրեր) մշակողների և իրականացնող ուսումնական հաստատու-
թյունների համար` անկախ դրանց կազմակերպական-իրավական ու սեփականության
ձևերից և ենթակայությունից։
3. Հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան`
1) մշակվում են պետական և այլընտրանքային հանրակրթական ծրագրերը.
2) փորձաքննության են ենթարկվում հաստատման ներկայացված այլընտրանքային
հանրակրթական ծրագրերը
1. Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ` չափորոշիչ) սահմանում է
հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը,
առավելագույն ծավալը, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրա-
գրերի շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական պահանջները և սովորողների
գնահատման համակարգը:
2. Չափորոշչի նորմերն ու դրույթները պարտադիր են Հայաստանի Հանրապե-
տության կրթության կառավարման մարմինների, տարրական, հիմնական և միջնակարգ
ընդհանուր, հատուկ և մասնագիտացված հանրակրթական ծրագրեր (այսուհետ`
հանրակրթական ծրագրեր) մշակողների և իրականացնող ուսումնական հաստատու-
թյունների համար` անկախ դրանց կազմակերպական-իրավական ու սեփականության
ձևերից և ենթակայությունից։
3. Հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան`
1) մշակվում են պետական և այլընտրանքային հանրակրթական ծրագրերը.
2) փորձաքննության են ենթարկվում հաստատման ներկայացված այլընտրանքային
հանրակրթական ծրագրերը.
3) կազմակերպվում են հանրակրթական ծրագրերի իրականացումը և դրա պետական
վերահսկողությունը.
4) գնահատվում են հանրակրթության արդյունքները:
1. ՏԱՐՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ (ՏԱՐՐԱԿԱՆ
ԴՊՐՈՑ) ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ
ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
8. Տարրական կրթության հիմնական նպատակներն են սովորողի`
1) մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների զարգացումը.
2) լեզվամտածողության, գրագիտության, տրամաբանության աշխարհայացքային
պատկերացումների հիմքերի ստեղծումը.
3) աշխատանքային նախնական հմտությունների ձևավորումը.
4) բարեկիրթ վարքի և կայուն արժեհամակարգի հիմքերի ձևավորումը.
5) բարոյահոգեբանական, հայրենասիրական, գեղագիտական, էկոլոգիական և
ֆիզիկական դաստիարակությունը և առողջ ապրելակերպի հիմքերի արմատավորումը.
6) միջին դպրոցում ուսումը շարունակելու համար պահանջվող կրթամակարդակի
ապահովումը
1. ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
9. Տարրական կրթության ծրագրի «Հայոց լեզու» ուսումնական բնագավառը
նպատակաուղղված է`
1) սովորողի կողմից մայրենի լեզվի տիրապետման անհրաժեշտության ու առաջ-
նայնության, ազգային ինքնության հաստատման ու պահպանման գործում մայրենի
լեզվի դերի գիտակցմանը.
2) գեղեցիկը, բարին, մարդկայինը տեսնելու, ընկալելու և գնահատելու գործում
հայերենի դերի արժևորմանը.
3) մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով սեփական մտքերը,
հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու, շրջապատող աշխարհը և
մարդկանց հասկանալու, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ
ստանալու, հայերենով ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություններին
հաղորդակից դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և
զարգացնելու նախնական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևա-
վորմանը:
10. Տարրական կրթության ծրագիրը պետք է ներառի նախնական, տարրական
գիտելիքներ, պատկերացումներ`
1) ուղղագրական կանոնների,
2) քերականական կանոնների,
3) մանկական գեղարվեստական գրականության որոշ նմուշների և բանահյուսա-
կան նյութերի որոշ մշակումների մասին:
2. ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ (ՄԻՋԻՆ
ԴՊՐՈՑ) ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ
ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
27. Հիմնական կրթության նպատակներն են սովորողի`
1) տարրական կրթության հիմքի վրա ձևավորված մտավոր, հոգևոր և ֆիզի-
կական կարողությունների հետագա զարգացման ապահովումը.
2) բարձրակարգ, քննադատական մտածողության զարգացումը, լեզվամտա-
ծողության, գրագիտության, մաթեմատիկական տրամաբանության, աշխարհայացքային
պատկերացումների հիմքերի ամրապնդումը.
3) մասնագիտական կողմնորոշման ապահովումը և պարզ աշխատանքային
գործունեության համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումն ու զարգացումը.
4) դրական վարքի ու բարեկիրթ վարվեցողության, կայուն և զարգացած արժե-
քային համակարգի ձևավորումը.
5) տարրական դպրոցում ձևավորված բարոյահոգեբանական, հայրենասիրական,
գեղագիտական, էկոլոգիական ու ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելա-
կերպի հիմքերի ամրապնդումը.
6) արտակարգ իրավիճակներում, բնական և տեխնածին աղետների ու կենցա-
ղային վտանգավոր իրադրության մեջ ճիշտ և արագ կողմնորոշվելու, ուրիշներին
անհետաձգելի օգնություն ցուցաբերելու հմտությունների ձևավորումը.
7) հայրենիքի պաշտպանությանն իր մասնակցությունն ունենալու պատրաստա-
կամության և հետագայում զինծառայության անցնելու կարևորության գիտակցման
կարևորումը.
8) ավագ դպրոցում ուսումը շարունակելու համար պահանջվող կրթմակարդակի
ապահովումը:
1. ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
28. Միջին դպրոցի ծրագրի «Հայոց լեզու, գրականություն» ուսումնական բնա-
գավառը նպատակաուղղված է`
1) մայրենի լեզվի անաղարտության և առաջնայնության պահպանմանը.
2) սովորողի կողմից մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով,
սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու, շրջա-
պատող աշխարհը և մարդկանց հասկանալուն.
3) բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալու, հայերե-
նով ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություններին հաղորդակից
դառնալու, ազգային մշակույթը, նախնիների ստեղծած հոգևոր արժեքները գնահատելու
և արժևորելուն.
4) սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու,
գրական երկերից սովորածի, նշանավոր մարդկանց կյանքի օրինակով ինքնակրթու-
թյան, ինքնադաստիարակության, ինքնակատարելագործման մղելուն.
5) Հայաստանի Հանրապետությունում ապրող մյուս ժողովուրդների ազգային
լեզուներին և գրական-մշակութային արժեքներին հարգանքով վերաբերվելու, գիտելիք-
ների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը:
29. Միջին դպրոցի ծրագիրը պետք է ներառի գիտելիքներ, պատկերացումներ`
1) քերականական հիմնական կանոնների ու օրինաչափությունների, ոճաբանական
սկզբունքների պահպանմամբ` բանավոր և գրավոր խոսք կառուցելու սկզբունքների,
2) գրական-գեղարվեստական, գիտահանրամատչելի տեքստերում հանդիպող բա-
ռերի նշանակության, հայերենի բառակազմության հիմնական օրինաչափությունների,
3) հայ և արտասահմանյան ճանաչված գրողների և նրանց ստեղծագործությունների,
հայ և այլ ազգերի ժողովրդական բանահյուսության hայերեն նմուշների,
4) գրականագիտական տարրական գիտելիքների (գրական ժանրեր, պատկերա-
վորման միջոցներ),
5) ինքնուրույն հետազոտական աշխատանքի կազմակերպման, երևակայության և
պատկերավոր մտածողության զարգացման մասին:
3. ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ (ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ)
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
46. Միջնակարգ կրթության նպատակներն են սովորողի`
1) հիմնական կրթության հիմքի վրա ձևավորված մտավոր, հոգևոր և ֆիզիկական
կարողությունների հետագա զարգացման ապահովումը.
2) քննադատական մտածողության, մտագործունեության, լեզվամտածողության և
տրամաբանության զարգացմանը, ինչպես նաև գիտական աշխարհայացքի ընդլայն-
մանը նպաստելը.
3) իր հնարավորություններին համապատասխան մասնագիտական կողմնորոշ-
ման ունակության զարգացումը և որոշակի աշխատանքային գործունեության համար
անհրաժեշտ կարողությունների և հմտությունների ձևավորման ապահովումը.
4) հասարակական կյանքում և ամենօրյա գործունեության մեջ համապատասխան
վարքագծի դրսևորման համար վարվեցողության կուլտուրայի, զարգացած արժեքային
համակարգի ձևավորման ապահովումը.
5) հիմնական դպրոցում ձևավորված աշխատանքային, բարոյահոգեբանական,
էթիկական, հայրենասիրական, գեղագիտական, էկոլոգիական, ֆիզիկական դաստիա-
րակության զարգացմանը և անվտանգ, առողջ ապրելակերպի հմտությունների ամրա-
պնդումը.
6) բնական և տեխնածին աղետների ժամանակ և կենցաղային վտանգավոր իրա-
դրության մեջ, արտակարգ իրավիճակներում ռիսկերի գիտակցումը և դրանց կանխարգել-
ման կարողությունների զարգացումը, արագ կողմնորոշվելու, ուրիշներին անհետաձգելի
օգնություն ցուցաբերելու հմտությունների ձևավորումը.
7) հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու խնդրի կարևորումը և նախնական
զինպատրաստության անհրաժեշտության գիտակցումը.
8) բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ստանալու համար
պահանջվող կրթական մակարդակի ապահովումը, ամբողջ կյանքի ընթացքում սովորե-
լու պատրաստակամության ապահովումը:
1. ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
47. Ավագ դպրոցի ծրագրի «Հայոց լեզու, գրականություն» ուսումնական բնագա-
վառը նպատակաուղղված է`
1) մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը,
հույզերն արտահայտելուն, մարդկանց հետ հաղորդակցվելուն, շրջապատող աշխարհը և
մարդկանց հասկանալուն, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ
ստանալուն.
2) հայերենով ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություններին
հաղորդակից դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և
զարգացնելու գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը.
3) սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեքի ընկալմանը, այն
կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության, հայ գրականության` որպես ազ-
գային մշակույթի կարևորագույն արժեքի, ազգային մտածողության և հոգեբանության
բացահայտողի դերի, գրական ստեղծագործություններին, արվեստի գործերին ծանոթա-
նալու և հաղորդակցվելու անհրաժեշտության գիտակցմանը.
4) գեղագիտական ճաշակի ձևավորմանը, Հայաստանում ապրող մյուս ժողո-
վուրդների և համաշխարհային գրական մշակույթի արժեքների գնահատմանը:
48. Ավագ դպրոցի ծրագիրը պետք է ներառի գիտելիքներ, պատկերացումներ`
1) բանավոր և գրավոր կապակցված խոսք կառուցելու նրբերանգների, հայոց
լեզվի քերականական կառուցվածքի, լեզվաոճական առանձնահատկությունների և ճար-
տասանական հիմնական սկզբունքների,
2) գրական լեզվի կենսունակ (գործածական) բառապաշարի, հայերենի բառաստեղծ-
ման սկզբունքների,
3) հայ և արտասահմանյան դասական ու ժամանակակից գրական երկերի, հայ և
այլ ազգերի ժողովրդական բանահյուսության,
4) գրականության պատմության, գրականության տեսության մասին:
Уведомление: Ծրագիր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծրագիր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծրագիր (ընդհանուր դրույթներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)