Առաջադրանը կազմեց Նունե Մովսիսյանը, n.movsisyan@mskh.am
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
1. Մատենադարանում պահվում են Սայաթ-Նովայի երկու աշխատանքներ: Մատենադարանի աշխատակիցներից փորձիր պարզել` ինչ աշխատանքներ են դրանք: Աշխատանքիդ ընթացքը տեսագրիր կամ ձայնագրիր, մոնտաժիր և ներկայացրու:
2.Գիտե՞ս, որ Սայաթ-Նովայի անունով գոյություն ունի խառնարան:
Փորձիր պարզել`ո՞ր մոլորակի վրա է գտնվում «Սայաթ-Նովա» խառնարանը:
«Google Earth» համակարգչային ծրագրով գտիր այդ խառնարանը:
3.Ո՞ր քաղաքում է գտնվում Սայաթ-Նովային նվիրված այս քանդակը. http://www.encyclopedia.am/upload_files/book_2/letter_29/header_1583/Image_5348.jpg:
Այդ քաղաքի մասին պատմող տեսանյութ պատրաստիր:
4. Հայտնի է, որ Սայաթ-Նովան տիրապետել է 4 լեզվի՝ հայերենին, վրացերենին, թուրքերենին և պարսկերենին:
Առնվազը երեք լեզվով ձայնագրիր Սայաթ-Նովայի խաղերը, ձևավորիր համապատասխան երաժշտությամբ և ներկայացրու:
5. Փորձիր հասկանալ` Սայաթ-Նովային նվիրված տոնը ինչու է կոչվում Վարդատոն:
Ի՞նչ գիտես այդ տոնի մասին, ովքե՞ր են եղել առաջին կազմակերպիչները:
6. Ովքե՞ր են հավաքել և գրի առել Սայաթ-Նովայի հայերեն խաղերը:
Տեղեկություններ հավաքիր նրանց մասին:
