Ավ. Իսահակյան, բանաստեղծություններ

1901 թվականին Անիի

Հոկտեմբերի 30-ին ծնվել է Ավետիք Իսահակյանը:

Լուսանկարում՝  Հովհ. Թումանյան, Ավ. Իսահակյան, 1901թ, Անի

Ես ձեզ ասում եմ

Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով,
Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով`
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:

Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք — միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք`
Մոռացած անմահ, անհունի տենչանք:

Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ`
Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով.

Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով…

Դո՛ւ անցորդի պես

Դո՛ւ անցորդի պես քեզ միայն ըզգա՛,
Եվ որպես ճամփորդ այս երկրի վըրա.
Ազա՛տ հայացքով նայի՛ր ամենին,
Եվ անվերջ քայլիր քո անհայտ ուղին:

Սիրտըդ սրբազան վըշտով թաթախի՛ր,
Հեռավոր ափեր գընա՛, թափառի՛ր.
Անհագ որոնի՛ր մի վեհ ընկերի,
Սիրիր, բայց սիրուն մի՛ լինիր գերի.
Սիրի՛ր, բայց և թո՛ղ, և նորից գընա՛
Ազատ ու մենակ` աշխարհիս վըրա;
Եվ երազ մի վա՛ռ , շքեղ, սուրբ և վեհ
Այս հողի – երկրից հոգիդ թըռցնե. –
Կարոտով ձըգտիր աստղերին անշեջ
Եվ մեռի՛ր աստղե – ոլորտների մեջ …

Իմ աղոթքը

Սիրտըս ահա — դատարկ անոթ,
Լցրու նրան, ո՛վ Բնություն,
Քո ուժերով, քո զորությամբ,
Իմաստությամբ ստեղծագործ:

Սրտիս խորքով հավատում եմ
Քո գերասքանչ հրաշքներին,
Անհունության, հավերժության,
Իմաստության քո անսահման,
Ո՛վ Բնություն Աստվածային:

Ռավեննայում

Արարատի ծեր կատարին

Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…

Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին՛

Աչքերը սև – արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

Սի՛րտըս երկինք է

— Սի՛րտըս երկինք է…
Ամեն արարած
Աստղ ունի այնտեղ —
Գահ ունի այնտեղ:

— Սի՛րտըս երկինք է…
Բո՛ւյր կուտա ծաղկին,
Սեր կուտա կույսին,
Կյանք կուտա անկյանք,
Չոր անապատին —
Ամայի սրտին…
— Սիրտըս երկինք է…

Գիշերն եկավ

Գիշերն եկավ, զով-հովն ընկավ,
Աստղունք լուսնին ձայն տվին.
Լուսնյակն ելավ, մով-ծովն ընկավ,
Հավքերն ինձի ձայն տվին:

Ես վեր ելա ոգի առած`
Զարկի սրտիս լարերին.
Սիրտս խնդաց, կուրծքս թնդաց-
Եվ լարերը խզվեցին…

-Միայն սիրո լարը մնաց
Սրտիս անհուն խորքերում.
Ու վառ սիրո երգը շողաց
Կյանքիս ամեն ծալքերում…

Ասում են, թե

Ասում են, թե դու այնպես
Մոռացել ես ինձ, այնպե՜ս,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս։

Բայց, նազելի՛ս, ձեր բակում
Այն լորին է դեռ ծաղկում,
Որի քնքուշ բույրի մեջ
Քեզ գրկեցի սրտատենչ։

Ու գրկիս մեջ այսօր դեռ
Կիզող կրակ է վառվել,
Իսկ երբ անունդ են տալիս,
Սիրտս արյուն է լալիս։

Ա՜խ, իրա՞վ է՝ դու այնպես
Մոռացել ես ինձ, այնպե՜ս,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս…

Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

Աշո՛ւն է, քամի…

Աշո՛ւն է, քամի…
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…
Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի…

Ապրում եմ մենակ

Ապրում եմ մենակ, մարդկանց մեջ օտար,
Նրանց աչքերը ինձ չեն ողջունում.
Մարդկանց սըրտերը փակ են ինձ համար
Եվ նրանց հոգին ձայնըս չի լսում…

Իմ ընկերները — իմ խոր մտքերն են,
Որ վեհ թևերով անհունն են պատում.
Այն վառ աստղերը — գըթոտ աչքերն են,
Որ վշտիս ժամին ինձ քաղցր են ժպտում…

Տարիներ հետո

Տարիներ հետո քեզ տեսա նորից,
Սիրտըս արտասվեց, բայց ժպտացի ես,
Նույն աղջիկն էիր` չքնաղ բոլորից,
Հոգուս մտերիմ, հարազատ այնպե՛ս:

Աչքերդ մեղմով հանգչեցին վերաս,
Ես հպարտ ու վես անցա քո մոտով.
Շուրջըս ծածանվեց լուսեղեն երազ.
Եվ ետ նայեցի անզուսպ կարոտով:

Սուտ է, նազելիս, չի զատել երբեք,
Երբեք չի զատել մեզ կյանքը դաժան.
Քո՛ւյր իմ, ամոքիր սիրտըս վշտաբեկ,
Տե՛ս, քոնն եմ ես միշտ, քո՛նն եմ հավիտյան:

Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ

Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ,
Իմ մեջ երկինքն է երգում.
Բռնկում է սիրո հրդեհն,
Վշտի հեղեղն աղմկում…

Եթե հոգուս ճոխ երգերից
Մի մեղմ հնչյուն, նազելի՛ս,
Քո ականջը միայն շոյե,-
Հիացքներով կըդյութվիս:

Եթե սիրուս վառ հրդեհից
Մի նսեմ կայծ, սևաչյա՛,
Վառ սրտումըդ միայն շողա,-
Բուռն հույզերով կայրվիս:

Եթե վշտիս ջերմ հեղեղից
Մի ջինջ կաթիլ, սիրելի՛ս,
Չքնաղ կրծքիդ միայն ծորե,-
Բյուր վշտերով կըլցվիս:

Ցուրտ է օրը

Ցուրտ է օրը — բո՛ւք ու խավա՛ր,
Քամին շաչում, շառաչում.
Ա՜խ, իմ սիրտըս՝ խե՜ղճ, վշտահա՜ր,
Տխուր-մրմո՛ւնջ, լո՜ւռ ու մունջ:

Լըռեց քամին. շողով շաղով
Շաղաց արև, փայլեց օր,—
Իսկ դու ե՞րբ պիտ ժպտաս անամպ,
Իմ խղճուկ սի՜րտ վիրավոր…

Արազի ափին բոստանըս լինի
Արազի ափին բոստանըս լինի,

Սալվի ուռ տընկեմ, վարդեր ու լալա.
Հով ուռենու տակ քողտիկս լինի,
Օջախիս միջին կրակ բոցկըլտա:
Ու սրտով սիրած Շուշանս լինի,
Օջախիս կողքին գուրգուրենք իրար.-
Արազի ափին բոստանս լինի,
Ծով – քրտինք թափեմ Շուշիկիս համար:
1902, Բաքու

Մաճկալ ես, բեզարած ես

Մաճկալ ես, բեզարած ես,
Առը շուռ տո՛ւր, շո՛ւտ արի.
Ծովի պես քրտնած ես,
Եզներն արձկի՛, տուն արի՛:
Կաթի սերը քաշել եմ,
Դրել եմ հովին` սառի.
Ալ գոգնոցս կապել եմ,
Արի թառլան, թը՜ռռ, արի:
Տեղ եմ գըցել շվաքում,
Քամին կուգա, զով կանի.
Լուսնի շողքն է մեր ծոցում,
Չափ տո՛ւր, չափ ա՛ռ — շուտ արի՛:
Դադրած, բեզարած յա՛ր ջան.
Ամպերն ելան, դե՛հ արի.
Բեզարած ջանիդ ղուրբան,
Ծըտից թև առ, թե՛զ արի…
Կարող եք ծանոթանալ նաև՝   «Ավ. Իսահակյան» մեդիափաթեթ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

37 отзывов на “Ավ. Իսահակյան, բանաստեղծություններ

  1. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հոկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Ավ. Իսահակյան «Հիշատակարան» (հատվածներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Մաքրեցեք, դեն նետեք հին խմորը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Մաքրեցեք, դեն նետեցեք հին խմորը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Ուսումնական հոկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  11. Уведомление: Ուսումնական նոյեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  12. Уведомление: Ուսումնական նոյեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  13. Уведомление: Գրականություն Նոյեմբեր | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  14. Уведомление: Ավետիք Իսահակյան (նախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ

  15. Уведомление: 9-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  16. Уведомление: 10-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  17. Уведомление: Ճապոնիա — adelina

  18. Уведомление: Գրականություն․ հեռավար ուսուցում — Սեբաստացիական մեդիադարակ

  19. Уведомление: Գրականություն, 7-րդ դասարան, 20.04.2021 — Հայոց լեզու, գրականություն

  20. Уведомление: Գրականություն Տնային աշխատանք | Նանե Խաչատրյան

  21. Уведомление: Գրականություն, 7-րդ դասարան, 22.04.2020 — Հայոց լեզու, գրականություն

  22. Уведомление: Առաջադրանքներ (Հայոց լ.) | Մարիա Շոկարյան

  23. Уведомление: Գրականություն, 7-րդ դասարան, 27.04.2021 — Հայոց լեզու, գրականություն

  24. Уведомление: Մայրենի։ 03.05.2021 — Վահան Սարգսյան

  25. Уведомление: Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններ – Նարե Խաչատրյան

  26. Уведомление: Մայրենի Իմ աղաթքը – Ալեքս Գանջալյան

  27. Уведомление: Ավետիկ Իսահակյան Աշուն է քամի03.05.2021 – Արման Մխեյան

  28. Уведомление: Մայրենի|03.05.2021 — Յարալյան Ռուբեն բլոգ

  29. Уведомление: Մայրենի — Նիկողոսյան Դավիթի բլոգ

  30. Уведомление: Ռավեննայում — Նարե Ղազարյանի Ուսումնական Բլոգ

  31. Уведомление: Մայրենի | 03.05.2021 – Սամվել Հովհաննիսյանի բլոգ

  32. Уведомление: Ավետիք Իսահակյան — Էդուարդա Խաչիկյանի Ուսումնական Բլոգ

  33. Уведомление: 9-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  34. Уведомление: Ավետիք Իսահակյան բանաստեղծություններ – Միլա Շեկոյան

  35. Уведомление: Ավետիք Իսահակյան — Mkrtchyan Alisa

  36. Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

  37. Уведомление: «Տիգրան Հայապետյան» գրադարանի օրացույցը 2023-2024 ուստարում — Գրադարանավարի բլոգ

Оставьте комментарий