Աշոտ Ավետիսյան, միշտ էլ ամենայն ուշադրությամբ հետևել եմ աշխատանքներիդ, այսօր ուղղակի ուզում եմ ասել` կեցցես, փայլուն է: Չեմ կարծում` քո կերպարները ագրեսիվ են, նյարդայնացնող կամ էլ` միօրինակ: Բարկություն ու բացասական նոտաներ էլ չեմ ապրում դրանք նայելիս: Հավանաբար այդպես եմ զգում, որովհետև միշտ էլ չեմ հավանել քաղցր-մեղցր, պուպուշ-մուպուշ, ծորուն ու լպրծուն բաները` ինչպես կյանքում, այնպես էլ արվեստում:Քո գործերը այդպիսին չեն: Նկարներդ բնավորություն, ասելիք ու ստեղծագործական թափ ունեն, մտածել են տալիս: Աշխատասիրությանդ արժանի վերելք ու հաջողություններ, Աշոտ ջան:
Հեղինակ` Նունե Մովսիսյան