Հերթական անգամ համոզվում եմ, որ աթեիզմը խղճի ազատության դրսևորումներից մեկը լինելով, ցավոք, հարվածում է է ՀՀ պետականությանը: Բնականաբար, չեմ կարծում` հայերենն արհեստական լեզու է, թե չէ վաղուց արժանացած կլիներ էսպերանտոյի «բախտին»: Եթե հետևելու լինենք այս տրամաբանությանը, ապա արհեստական պիտի համարենք նաև Մենդելեևի քիմիական աղյուսակն ու Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը:
Ինչ վերաբերում է Մաշտոցին ու նրա հանճարը գնահատելուն: Խոսքս ուղղելով մասնավորապես իրենց աթեիստ համարողներին` հանդես եմ գալու իմ անունից. ես, որպես հայ առաքելական եկեղեցու հետնորդ, Մեսրոպ Մաշտոցի հանճարը գնահատում եմ ոչ այն բանի համար, որ նա Եռամեծար սուրբ է, այլ որ նա հայ գրերի ստեղծողն է` բոլորիս Ուսուցչապետը:
«Այս ողբալի շարժումը «մոդա» է դարձել մեր երիտասարդության մեջ և որոշ ժամանակ անց կվերանա»: Պիտի հիասթափեցնեմ` ասելով, որ այդ «մոդան» բոլոր ժամանակներում էլ եղել և մնում է «նորաձև»: (Տես`Եզնիկ Կողբացի, «Եղծ աղանդոց», 5-րդ դար): Այնպես, ինչպես նույնասեռականությունն է բոլոր ժամանակներում եղել և մնում «նորաձև»: (Տես`Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», 5-րդ դար): Դու գրում ես, որ չես կարող գալ Սուրբ ուխտի, քրիստոնեական նշանակություն ունեցող ուխտի, որ չես կարող մտնել քրիստոնեական եկեղեցի, որովհետև եկեղեցին ընկալում ես զուտ ճարտարագիտական և մշակութային շինություն: Կներես, բայց նույն օտարի հոգեբանությամբ ես` քրիստոնյաս, կարող եմ մտնել մուսուլմանական մզկիթ, բուդդայական տաճար, կամ էլ` հրեական սինագոգա, որովհետև դրանք ընկալում եմ զուտ որպես ճարտարագիտական և մշակութային շինություններ: Դու, ըստ էության, ասում ես հետևյալը` Մաշտոցին, որպես սուրբ չեմ ընդունում, գրերը ընդունում եմ, քրիստոնեությունը չեմ ընդունում, եկեղեցին, որոշակի վերապահումներով, ընդունում եմ: Հետևությունները թողնում եմ քեզ, որովհետև կարծում եմ` քո երևակայությունն ու տրամաբանությունը կհերիքի դա անել:
Հեղինակ` Նունե Մովսիսյան
Նունե Մովսիսյան, կներեք, բայց անհիմն ու անմիտ բաներ էք գրում: Առաջին հերթին եթե անտեղյակ էք, ապա իմացեք, որ Մեսրոպ Մաշտոցի դերը իհարկե շատ մեծ է Հայկական այբուբենի լրացման ու վերականգնման առումով, սակայն նա չի ստեղծել այբուբենը, մեր այբուբենը արդեն 8500 տարի է գոյություն ունի: Իսկ նրան համեմատել Մենդելեևի կամ Էյնշտեյնի հետ, դա լրիվ անիմաստ է: Ամեն բան խառնել էք իրար, ավելի լավ կլինի մի փոքր մտածեք հոդված գրելուց առաջ:
НравитсяНравится
Տիգրան ջան, նախ ես հոդված չեմ գրել, սա ընդամենը քոմենտ է, որը գրվել է ի պատասխան մեր կայքում`mskh.am-ում, ծավալված խոսակցության: Խոսակցությունը նախապատմություն ունի: Իմ բլոգում տեղադրվածը երեք տարբեր քոմենտներ են, այդ պատճառով տեքստից դուրս մի բան է ստացվել, հավանաբար, դրա համար չի հասկացվում: Համենայն դեպս, շնորհակալ եմ, այսուհետ ավելի ուշադիր կլինեմ բլոգում նյութ տեղադրելիս: Հարգանքով` Նունե
НравитсяНравится