Անտոն Չեխով, «Բարեկիրթ մարդու 8 հատկանիշները»

Chexov

«Բարեկիրթ մարդիկ, իմ կարծիքով, պետք է բավարարեն հետևյալ չափանիշներին

1. Նրանք հարգում են մարդկային անհատականությունը և,  հետևաբար, միշտ ներողամիտ են, բարյացկամ, հարգալից, հաճոյակատար …

Նրանք չեն վրդովվում մուրճի ձայնից,  ոչ էլ մտահոգվում են կորած ռետինի համար: Ապրելով ինչ որ մեկի հետ՝ դրանով լավանություն չեն անում նրան, իսկ հեռանալուց առաջ չեն ասում. «Քեզ հետ ապրելն անհնար է»:

Նրանք ներում են և աղմուկ, և  ցուրտ, և վառված միս, և կծու համ, և կողմնակի մարդկանց ներկայություն սեփական տան մեջ…

2. Նրանք կարեկցում են ոչ միայն չքավորներին ու կատուներին: Նրանց հոգին ցավում է նաև բաների համար, որոնք տեսանելի չեն անզեն աչքին…

3. Նրանք հարգում են ուրիշի սեփականությունը, հետևաբար, վճարում են պարտքերը:

4. Նրանք անկեղծ են և ստից վախենում են՝ ինչպես կրակից:

Նրանք չեն ստում նույնիսկ մանրուքների դեպքում: Սուտ լսելը վիրավորական է նրանց համար, իսկ սուտ ասողը նրանց աչքից ընկնում է:

Նրանց պահվածքը բնական է. փողոցում իրենց պահում են այնպես, ինչպես տանը եղած ժամանակ են:  Չեն թողնի, որ թոզ նստի իրենց փոքր ախպոր աչքին…

Նրանք շատախոս չեն և չեն բացահայտում իրենց անկեղծությունը, քանի դեռ նրանց չեն հարցրել…

Հարգելով այլոց ականջները՝  նրանք շատ հաճախ լռում են:

5. Նրանք իրենք իրենց չեն ցածրացնում՝ ուրիշներից կարեկցանք և օգնություն ստանալու համար: Նրանք չեն խաղում ուրիշների հոգիների հետ. մեկ էլ տեսար  այդ  ուրիշներն ի պատասխան  հոգոց հանեցին, բռնեցին ու սկսեցին դայակություն անել: Նրանք չեն ասում. «ինձ չեն հասկանում»…

6. Նրանք ունայնամիտ չեն: Նրանք չեն զբաղվում այնպիսի կեղծ ադամանդներով, ինչպիսիք, ասենք՝ հանրահայտ մարդկանց հետ ծանոթ լինելն է, հրճվանքը նրանց Salon’e-ում հանդիպելիս կամ էլ համբավը՝ ըստ կարգերի…

7. Եթե նրանք տաղանդ են ունենում, ապա հարգում են: Նրանք հանուն այդ տաղանդի զոհում են խաղաղություն, կանանց, գինի, փառք…

8.  Նրանք իրենց մեջ դաստիարակում են ճաշակ գեղեցիկի նկատմամբ : Նրանք չեն կարող  քնել հագուստով,  հանդուրժել միջատներով լեցուն պատի ճեղքեր, շնչել գարշելի հոտ, քայլել թքոտած հատակի վրայով, ուտել անմիջապես գազօջախի վրայից…

Նրանք փորձում են հնարավորինս գեղեցկացնել և ազնվացնել սեռական բնազդը…

Կանանցից նրանց պետք է ոչ անկողին, ոչ բանուգործ, ոչ  էլ խելք, որը շատ հաճախ դրսևորվում է կեղծ հղիության պատրանք ստեղծելով և անհոգնել ստելով…

Նրանց՝ մասնավորապես նկարիչներին, պետք է թարմություն, շնորհք, մարդկայնություն:

Նրանք արաղ չեն լակում, պահարանների անկյունները չեն հոտոտում, որովհետև գիտեն, որ իրենք խոզեր չեն: Նրանք խմում են,  երբ ազատ են լինում, առիթի դեպքում…

Էս տեսակ բաներ, ախպերիկ…

Որպեսզի բարեկիրթ լինես՝ չմնալով ներքևներում, բավարար չէ միայն Պիկվիկ կարդալն ու Ֆաուստի մենախոսությունը բերանացի իմանալը: Բավարար չէ կառք նստելն ու Յակիմանկու հասնելը…

Էստեղ հարկավոր են շարունակական՝  գիշեր-ցերեկ աշխատանք, անընդմեջ ընթերցանություն, ուսում, կամք…

Էստեղ ճանապարհ է յուրաքանչյուր ժամ: Յակիմանկու գնալն ու ետ գալը չեն օգնի: Հարկավոր է համարձակություն ունենալ թքած ունենալ շատ բաների վրա ու կտրուկ նետվել առաջ…

Արի մեզ մոտ, կոտրիր օղու շիշը, պառկիր ու կարդա, թեկուզ Տուրգենև, որին դու չես կարդացել…»:

 Հ.Գ. Անտոն Չեխովը այս նամակը գրել է իր փոքր եղբորը՝ Նիկոյալին, ով տաղանդավոր նկարիչ էր, բայց և թույլ մարդ էր և տառապում էր հարբեցողությամբ:

Լուսանկարում՝  Անտոն Չեխովը եղբոր՝ Նիկոլայի հետ

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

15 комментариев на «Անտոն Չեխով, «Բարեկիրթ մարդու 8 հատկանիշները»»

  1. Այս նամակը կարդալով ես հասկացա, որ այդքան էլ բարեկիրթ չեմ: Ես կաշխտեմ փոխվել: Ես այս կարդալով հասկացա, որ բարեկիրթ մարդն ու մեծ մարդը նույնն են:

  2. Ինձ դուր եկան բոլոր 8 կածիքները սակայն իմ կարծիքը համապատասխանում է 4 կետի հետ

  3. Բարեկիրթ բառացի նշանակում է բարի և կրթված: ԲԳայց ինձ թվում է, որ բարեկիրթ մարդ լինելու համար ուսումը կապ չունի: Բարեկիրթ մարդը պետք է կարողանալ ներել ինչ սխալ ուզում է գործած լինի դիմացինը: Եթե մարդը չիմանա ներել, բայց ունենա շատ լավ ուսում, դա դեռ չի նշանակում, որ նա բարեկիրթ է:

  4. Ես այս նյութը ընտրեցի քանի որ ինձ հետաքրքիր էր թե ինչպիսին են բարեկիրդ մարդիկ:

  5. Ամեն կետ էլ իր խորհուրդը ուներ բայց ամենաշատը ինձ դուր եկավ 4 կետը

  6. Այս նյութը կարդալուց ես հասկացա, որ բարեկիրթ լինելու համար առաջին հերթին պետք է լինել մարդասեր՝ հարգել դիմացինին։ Ինձ համար այս ութ կետերը մեծ դաս եղան, և ես հասկաց, թե ինչքան ուղղելու բան ունեմ։

  7. Ես այս նյութը ընտրեցի որովհետև այն ինձ շատ դուր եկավ: Ինձ հետաքրքրեց, թե ինչպիսին են բարեկիրթ կամ անբարեկիթ մարդկ:

  8. Ես ընտրեցի այս նյութը, որպեսզի ավելի լավ ճանաչեմ բարեկիրթ մարդկանց և նրանց բնավորությունները:

  9. Ես համաձայն եմ այս խոսքերի հետ: Բոլոր ութն էլ գրված է ճշմարիտ և գեղեցիկ: Մարդիկ կարդալով այս խոսքերը հուսով եմ, որ ավելի բարեկիրթ կդառնան: Մարդիկ կհասկանան, որ վատ է ստելը, կեղծավորություն անելը, հարբելը և այլն: Բարեկիրթ նշանակում է լավ կրթություն ունեցող, չստող, անկեղծ, ազնիվ, բարի, զարգացած, կարդացած, բանիմաց և այլն:Ես ինքս էլ շատ կարևոր բաներ հասկացա գրվածի մեջ: Ինձ համար գրվածը ուներ շատ խորը իմաստ: Կարծում եմ կարդալով այս ամենը դուք ինքներդ էլ շատ բան կհասկանաք և կսովորեք:

  10. Բարեկիրթ մարդ նշանակում է լավ կրթված և դաստիարակված մարդ:
    Չնայած դժվար է պատկերացնել այնպիսի մարդ, որը բավարարի բարեկիրթ մարդու չեխովյան բոլոր չափանիշներին, բայց կարծում եմ, շատ կարևոր է ձգտել դառնալ այդպիսին…

  11. Ես հասկացա, որ իմ իմացած բարեկիրդ մարդիկ այդքանել բարեկիրդ չեն: Ես գիտեի թե բարեկիրդ մարդը այն մարդն է ով իրեն դաստիրակված է պահում, իսկ հիմա ես հասկացա ով է բարեկիրդ մարդը:

  12. Ինձ դուր եկավ այս նյութը, որովհետև այն ինձ շատ լավ բաներ սովորեցրեց: Բարեկիրթ լինել պարտավոր է յուրաքանչյուր մարդ, քանի որ հեշտ է և հաճելի շփվել այդպիսի մարդկանց հետ: Նրանց շրջապատում բոլորը սիրում են և հարգում:
    Ես հասկացա, որ մարդը պետք է լինի ներողամիտ, բարյացակամ, կարեկցող, մաքրասեր, հարգալից, անկեղծ, զուսպ, գեղեցիկը գնահատող, ազնիվ և սակավապետ: Ահա մարդկային այս հատկանիշներն է կարևորում ռուս մեծ գրող Անտոն Չեխովը:

  13. Դումանյան Գևորգ:

    Ես կարծում եմ այս խոսքերի մեջ բարեկիրթ մարդը համապատասխանում է կատարյալ մարդու չափանիշներին:Չեմ կարծում որ բարեկիրթ մարդիկ ուսումով են դառնում այդպիսին իսկ մուրճի ձայնից վրդովվելուց ես չեմ կարծում որ մարդը բարեկիրթ չէ:

  14. Уведомление: Թարգմանչական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  15. Уведомление: Սուխոմլինսկու նամակը որդուն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s