Էքզյուպերի, «Միջնաբերդ» (հատված)

aniՀատված Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Ցիտադել» գրքից

Դու կխոսես ու որպես պատասխան կլսես զայրացկոտ բացականչություններ. ուշադրություն մի՛ դարձրու: Նոր ճշմարտությունը միշտ էլ նորի ու անսպասելիի միասնությունն ունի և սկզբում միշտ էլ հեռու է թվում տրամաբանականից ու ապացույցներից, այդ պատճառով էլ գրեթե անհնարին է դառնում գործընթացին հետևելը, ուսումնասիրելն ու հետազոտելը:
Ամեն անգամ, երբ դու կմատնանշես քո նոր կտավի մի փոքր մասը միայն, քեզ կկշտամբեն ու չեն հասկանա, որ հենց դո՛ւ պիտի նրանց այդ ամենը ցույց տաս, քեզ հետ կվիճեն ու կվիճեն: Եվ այդ ժամանակ դու կասես. «Հրաժարվե՛ք այն ամենից, ինչը կարծում եք, որ ձերն է, մոռացե՛ք ձեր գործընկերներին, բայց մի՛ դիմադրեք ընդունել իմ ստեղծագործության նորույթները: Դարձե՛ք խամաճիկ, միայն այդպես դուք կարող եք վերափոխվել: Իսկ փոխվելուց հետո դուք ինձ կասեք, որ ձեր մեջ ավելացել է լույսը, դուք դարձել եք ավելի թեթև ու հանդուրժող…»:
Ո՛չ ճշմարտությունը, ո՛չ արձանը, որը ես ծեփում եմ, չեն բացվում դետալ առ դետալ կամ մաս առ մաս: Այն ամբողջություն է, և դատել դրա մասին հնարավոր է միայն այն ժամանակ, երբ այն կավարտվի: Գտնվելով նկարի ներսում՝ հնարավոր չէ այն ուսումնասիրել:

Իմ ճշմարտության ճշմարտությունը այն մարդու մեջ է, ով ծնվում է ինքն իր մեջ ու իր շնորհիվ:

Պատկերացրե՛ք, որ ես որոշել եմ ձեզ վանք ուղարկել, որպեսզի դուք վերափոխվեք: Եվ դուք խնդրում եք, որ վանքի պատերը ձեզ հիշեցնեն կենցաղային հոգսերի ու կյանքի ունայնության մասին: Ու դուք դեռ ուզում ես հասկանալ, թե ինչ է վա՞նքը: Ես անգամ հարկ չեմ համարի պատասխանել քեզ, ես ուղղակի կլռեմ ի պատասխան քո խնդրանքի: Թե ինչ է վանքը, ոչ թե դու, այլ ուրիշ մեկը կհասկանա, և ես հենց նրան դուրս կհանեմ իր ներսից: Ես կստիպեմ նրան ձևավորվել ու դառնալ ինքը:
Քեզ կնյարդայնացնեն և կփորձեն պարտադրել. ուշադրություն չդարձնե՛ս:
Մարդիկ կլինեն, ովքեր կվայրահաչեն, թե դուք կործանում եք ամենակարևորը, զրկում եք իրենց մեծությունից: Մարդու պատիվը հարգում են միայն ազնվությամբ: Նրանք արդարությունը միայն տեսնում են առանց փոփոխությունների ապրելու մեջ, անգամ եթե ապրում են հոտած խոցերի մեջ, մեկ է, դա լավ է, որովհետև աշխարհ են եկել դրա հետ միասին:
Եթե դու բուժես նրանց, դու վիրավորած չես լինի Տիրոջը:

Անտուան դը Սենտ Էքզյուպերի, «Միջնաբերդ» (Ցիտադել)

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  անձնական արխիվից. Անիի Սբ. Առաքելոց

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 комментариев на «Էքզյուպերի, «Միջնաբերդ» (հատված)»

  1. Նունե Մովսիսյան:

    Ասեք, որ զիլ գործ է, ասում էի, չէ՞…

  2. Blognews.am:

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

  3. Уведомление: Անտուան դը Սենտ Էքզյուպերի, «Ամրոց» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Անտուան դը Սենտ Էքզյուպերի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s