Վիլյամ Սարոյան, Աղոթք (հատված)

mayramut1Հարթություն, Աստված և մտքի լռություն, խճճված միջանցքներ և սյուներ: Վայրեր, ուր մենք գնում ենք, դեմքեր, որ տեսնում ենք, և երգող երեխաներ..

Բայց ամեն ինչից առաջ գաղափարագրեր, նամակներ, սրբություն, քարե պատկերներ, պարզ գիծ, մեր լեզուն, հստակ ուրվագծեր…. երազանքներ, ժպիտներ, թևաթափ ձեռքեր, մարմնի հպում, սեր առ աշխարհ ու տիեզերք. չկա մահվան վախ, կա մի քիչ թախիծ:

Այո՛, Աստված, լույսը մեր արևն է, իսկ նրա արտացոլումը՝  առավոտյան ցայգը:

Տե՛ր, շնորհակալ ենք Քեզ նաև թվերի համար. «մեկը» տխրությունն է, «երկուսը»՝  ցավը, «երեքը»՝  խենթությունը, իսկ հազարը, տասը հազարը, դեպ կատարելության ձգտումը՝ լուսավոր տարիներ…

Մտքեր, գաղափարներ, անհաղթահարելի վախ, միայնություն, փառքի սպասում և կարճ երկխոսություն.

-Դու հեղինակություն ես, որդյա՛կ իմ, դու նշանավոր ես, քո պատմվածքները տպվում են:

-Երախտապարտ եմ Քեզ, Տե՛ր:

1934թ.

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.