Վլադիմիր Վիսոցկի, «Առագաստ»

VisockiՔամին փչում է իմ խեղճուկրակ հոգում, լաց է լինում և դողում է, մտրակում է արագ, էլի ավելի արագ: Կայմերը տնքում են, առագաստը պրկվել է մինչև վերջ, այդպես մաշկն է ձգվում՝ պատրաստ  ճաքելու: Մեկ ընկրկում է, մեկ հարվածում է շեշտակի: Նա փչում է չափազանց ուժեղ:

Նա հաշվի է առել ամուր հենքի հնարավորությունները միայն՝ իբր դիմանալը, փոթորկից չտապալվելը: Բայց հոգին զգայուն է հարվածների նկատմամբ. պայթում է, փոսերով լցվում: Հիմա ինչքան ուզում ես փչիր, բոլոր փոսերը լցված են, և նավն էլ տեղում է: Քամին իզուր ուժերն է վատնում:

Պետք է կարկատել, իսկ քամին խանգարում է. նա անհամբեր է, ինչպես բռնցքամարտիկն այն բանից հետո, երբ նոկաուտ է արել մրցակցին և ուզում է ավարտել: Իսկ քամին ուզում է, որ ես արագ լողամ այնտեղ, որ ուղղությամբ ինքն է փչում: Բայց չէ՞ որ ես ղեկ ունեմ, հնարավորություն ունեմ քամու ուժն օգտագործելով՝ լողալ ուրիշ ճանապարհով:

Իսկ այն, ինչ նա է առաջարկում…

Հնարավոր է շրջադարձ կատարել միայն աջ կամ ձախ, հնարավոր է նաև գամվել-մնալ տեղում՝ քամոի դեմ հանդիման:

Սովորել եմ հակառակ ուղղությամբ գնալ:

Նավը պայքարում է քամու դեմ: Ես կանգնել եմ, և քամին չարանում է, որ չի կարողանում ինձ տեղից պոկել: Բայց սարսափելին այն է, որ ես ինքս էլ եմ ուզում շարժվել: Այստեղ մեր ցանկությունները համընկնում են: Ուզում եմ …և չեմ կարող:

Բայց ես լսել եմ, որ կան շարժիչով աշխատող նավեր, որոնք իրենց առագաստների այտերը չեն պարզում քամու հարվածներին: Նրանք ինձ քարշակով (буксир) կտանեն:

Վլադիմիր Վիսոցկի, 1971թ., հուլիս

Աղբյուրը՝  http://www.kulichki.com/vv/proza/parus.html

Թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  google.ru-ից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Վլադիմիր Վիսոցկի, «Առագաստ»»

  1. Уведомление: Վլադիմիր Վիսոցկի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s