Bonne anniversaire, chere Charle Aznavour

Aznavur«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել»: Շառլ Ազնավուրին ասել է Շառլ դը Գոլը:

Time հանդեսի հարցման համաձայն, Շառլ Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»:

Ազնավուրը Ազնավուրի մասին

Ձախողում, ձախողման ետևից:
Ոչինչ չի ստացվում:
Դահլիճից բղավում են` բավական է…: Սուլում են և ի վերջո բեմից դուրս վռնդում:
Մի օր առավոտյան կողմ արձանագրեցի. «Այն մարդը, որ ինքն իրեն չէ ճանաչում, երբեք ոչ մի բանի չի հասնի… Շնորհքը դեռ ոչինչ չի նշանակում, կարևորը սեփական թերություններից օգուտ քաղելն է»:

Մի կերպ տուն վերադարձա եւ փուլ եկա անկողնու վրա: Ոտքերս ծանրացել են, շարժումներս` անշնորհք, բայց ուղեղս դեռ աշխատում է ասածիս ուղղությամբ: Ինձ դուր է գալիս մտքիս խորությունը: Մի կերպ անկողնուց վեր կացա, փուլ եկա գրասեղանիս աթոռին  ու գրեցի հետեւյալը, որը եւ պահեցի ողջ կյանքիս  ընթացքում.

«Որո՞նք են իմ պակասությունները: Ձայնս, հասակս, շարժումներս և կրթության ու կուլտուրայի պակասը, ճշմարտախոսությունս, անհատականությանս պակասը:

Ձայնս փոխելն անհնար է: Բժիշկները, որոնց դիմում եմ, միաբերան համոզում են, որ երգելուց ձեռք քաշեմ: Բայց ես պիտի երգեմ, թեկուզ կոկորդս պատռվի:

Հասակս, ինչ որ է, այն է` 1մ 64 սմ, նույնպես անհնար է ուղղել: Ռետինե հաստ ներբաններով կոշիկներ չեմ կարող հագնել: Միակ փորձը, որ արեցի մի քանի միլիմետր շահելու համար, խայտառակ վախճան ունեցավ: Միացյալ Նահանգների իմպրեսարիոները կարծում էին, որ երկու ոտքից էլ կաղ եմ:  Մի լուծում կա միայն` եղածով յոլա գնալ ու մոռացնել տալ պակասությունը:

Շարժումներս. կարճահասակ մարդու շարժումներ են` կարճ, չոր ու կտրուկ: Այսուհետեւ պետք  է աշխատեմ կլորացել շարժումներս ու դանդաղ քայլել: Ինձ խանգարող կոմպլեքսից ազատվելու համար 1 մ 64 սմ բարձր դռով անցնելիս անգամ  պիտի կռանամ այնպես, ինչպես բարձրահասակները:

Կրթությանս պակասը. մեծ դժվարությամբ ձեռք եմ բերել յոթամյա կրթության վկայականը, ոչինչ մենակ չեմ սովորել:
Սովորում են միայն ուրիշներին լսելով:

Ճշմարտախոսությունս. անուղղելի եմ, անարդարության հանդիպելիս ոռնում եմ: Ուզածդ մարդուն գրողի ծոցն եմ ուղարկում, երբ ցանկություն է առաջանում:

Անհատականության պակասը. ինձ նկատել տալու համար էքսցենտրիկ եմ հագնվում:
Նկատում են, բայց ժպտում:

Թուլակազմ, երկչոտ, վախվորած երեխայից, ինչպիսին ծնվել եմ, պետք է դառնամ ուժեղ մարդ` միեւնույն ժամանակ պահպանելով բարոյական նորմերը, որ ծնողներս են ներարկել` լինել զգայուն եւ արտասվելու ընդունակ:

 Պետք է հրաժարվեմ ներկայից ու նայեմ դեպի ապագան` առանց ժխտելու անցյալը:
Իմ բազան ողջ ֆրանսիական երգն է, արմատներս համաշխարհային ֆոլկլորն ու արևելյան պոեզիան, հատկապես հայկականը:

Գրիչս ցած դրի ու նորից կարդացի բանաձևս. ճիշտ էր և անկեղծ:
Պիտի պայքարեմ այս բոլորի դեմ, դա շատ ժամանակ կխլի ինձանից:
Ստիպված պիտի լինեմ խնամքով հետևել ինձ:
Բայց պիտի փոխվեմ. այդպես եմ ուզում:

Թղթերս դասավորեցի ու նորից քնեցի հարբածի խորունկ քնով:
Առավոտյան վեր կացա, դարձյալ կարդացի գրածս:
Հանկարծ մի արտասովոր վստահություն համակեց ինձ. այն վստահությունը, որ միշտ պակասել էր ինձ:
Կանգնած անկողնուս մոտ հանկարծ գրեցի, որ եթե ինձ չեն սիրում, ապա դրա միակ պատճառը այն է, որ ինձ չեն հասկանում, ու ես որոշեցի հասկացնել տալ ինձ…»:

Աղբյուրը՝  Շառլ Ազնավուր, «Ազնավուրը Ազնավուրի մասին»

Լուսանկարը՝   Շառլ Ազնավուրի պաշտոնական կայքէջից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 комментариев на «Bonne anniversaire, chere Charle Aznavour»

  1. Уведомление: Շառլ Ազնավուր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Նունե Մովսիսյան:

    Եթե որևէ հայի խելքին փչի անդամահատել իր ազգանվան վերջին երեք տառերը, միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվի, ծագումը կմնա նույնը, պարզապես Բալթազարյանը կդառնա Բալթազար, ինչպես Ազնավուրյանը դարձավ Ազնավուր։ Բայց նման բան գրեթե չի լինում։ Շատ քիչ հայեր են ձգտում վերամշակել իրենց ազգանունները։ Ոչ մի «օյինբազություն», ոչ մի ամոթ։ Այդ անունը նախնիներից է գալիս, ուստի պետք է պահպանել որպես մասունք։ Շառլ Ազնավուր

  3. Նունե Մովսիսյան:

    Վիլիամ Սարոյանը մի առիթով ասել է. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»:

  4. Նունե Մովսիսյան:

    Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է:
    Իհարկե, ես գիտեմ իմ գինը, բայց ես գիտեմ նաև իմ թերությունները, և երբեք չեմ համարել, թե տիրապետում եմ բացառիկ մտավոր ընդունակությունների: Այսպես ասեմ՝ ես ունեմ ամեն բան, ինչ ինձ անհաժեշտ է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց ոչ բոլորի վրա: Ես ներում եմ տափակությունը, բայց ոչ գռեհկությունը: Սիրում եմ ճանաչել նորը, ծանոթանալ նոր մարդկանց ու կրոնների հետ: Բայց գիտե՞ք, թե ամենաշատն ինչ եմ սիրում. զարմացնել ինքս ինձ առավել, քան ուրիշներին:
    ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

  5. Уведомление: Դուն մեծ ու տոկուն հայ մըն ես | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s