Գրողի խոստովանություն (հատված)
Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է. ազատ ամենայն կեղծ ու անօգուտ բաներից, որքան էլ դրանք խոր արմատներ գցած լինեն մարդու էության մեջ: Սակայն ազատության այս հույսն ու անհրաժեշտությունը ոչ մի դեպքում չեն նշանակում, թե մարդը պետք է կապարձակ դառնա: Ճիշտ հակառակը, քանզի ազատությունը, իրական ազատությունը, ճշմարիտ ազատությունը կյանքն ու մարդու էությունն ավելի ու ավելի է մոտեցնում կարգուկանոնին, գեղեցկությանը, նրբանկատությանն ու իմաստին, որոնք պահպանելիս մանրամասների մեջ միշտ հարկ է ուղղումներ մտցնել. սրբագրել, զարգացնել, կատարելագործել, ընդարձակել ու ընդլայնել: Խելամտությունը մուտք է գործում մարդկային կյանքի էության մեջ: Այն պարտադիր թշնամական ընդունելություն է գտնում, թեպետ, անշուշտ, ո’չ ամենուր: Այդ անբարյացակամությունը փոքր-ինչ նվազեցնելու համար խելամտությունը պետք է ուղեկցվի հումորով, որից միշտ ծնվել է ժամանակի լավագույնը: Առանց ժըպտալու պարզապես չի կարելի հայհոյել մարդկային ցեղին: Գուցե անհրաժեշտ է հայհոյել, և հայհոյանքը տվյալ պահին գուցե դիպուկ լինի, բայց եթե միաժամանակ չես ժպտում, կոպիտ սխալ ես թույլ տալիս, որը վերացնում է հայհոյանքի օգտակարությունը, քանի որ առանց հումորի հույս չկա, իսկ մարդը չի կարող ապրել առանց հույսի այնպես, ինչպես չի կարող ապրել առանց ոտքի տակի հողի: Կյանքն է իշխում աշխարհին. անանձնական և ազատ կյանքը: Ամեն օր անանուն ապրողները պատմում են իրենց պատմությունները կոչումով գրողների և դիլետանտների օգնությամբ, բայց ամենամեծ պատմություն պատմողը ժամանակը, փոփոխությունը կամ մահն է: Սակայն մահը ո’չ մեր կործանումն է, ո’չ էլ` թշնամին: Ծննդյան կողքին մահը մեր լավագույն նվերն է, իսկ ճշմարտության կողքին` լավագույն բարեկամը:
Ես վերադարձել եմ Սան Ֆրանցիսկո իմ առաջին գրքի հրատարակության քսանամյակի առթիվ. գրողական կյանքիս սկզբի առթիվ` որպես իմ կենսաժամանակի զորություն, որպես իմ անանուն «ես»-ի, ինչպես և ցանկացած մեկի ու այլոց օգտին քվեարկող ներկայացուցիչ, նրանց օգտին, ում ձգտումները հար և նման են իմ ձգտումներին. ապրել ստեղծագործաբար, ապրել պատվավոր, որքան հնարավոր է` չվիրավորել որևէ մեկին, բավականություն ստանալ մահկանացու լինելուց, չերկնչել ո’չ մահից, ո’չ անմահությունից, անխելքներին ու ձախողակներին նույնիսկ ավելի փայփայել, քան իմաստուններին ու սրբերին, քանի որ նրանք բազում են, հավատալ, հուսալ, աշխատել և այդ ամենն անել հումորով:
Ասել «այո», «ոչ» չասել:
Ի՞նչ խորհուրդ եմ տալիս հավանական գրողին:
Ո’չ մի խորհուրդ, քանի որ ամեն մարդ հավանական գրող է, և այն գրողը, ով գրող է, ո’չ խորհրդի կարիք ունի, ո’չ էլ փնտրում է:
Ի՞նչ կարծիք ունեմ քոլեջներում և համալսարաններում ուսուցանվող գրելու դասընթացների մասին:
Անօգուտ են, դրանք լիովին անօգուտ են:
Գրողը հոգևոր անարխիստ է, ինչպես և ամեն մարդ` իր հոգու խորքում: Նա դժգոհ է ամենքից ու ամեն ինչից: Գրողը բոլորի լավագույն բարեկամն է և միակ ճշմարիտ թըշնամին` լավ ու մեծ թշնամին: Գրողը ո’չ քայլում է ամբոխի հետ, ո’չ էլ` հրճվում: Այն գրողը, ով գրող է, խռովարար է ու երբեք չի դադարում այդպիսին լինել: Նա չի հարմարվում այն պարզ պատճառով, քանի որ դեռ չկա մի բան, որին արժե հարմարվել: Երբ մի բան կա, որին կիսով չափ արժե հարմարվել, նա դրան էլ չի հարմարվի, կիսով չափ էլ չի հարմարվի: Նա նույնիսկ չի հանգստանա կամ քնի, ինչպես մյուս մարդիկ են հանգստանում կամ քնում: Երբ նա մեռնի, հավանաբար մեռած կլինի այնպես, ինչպես մյուսները, բայց քանի դեռ ողջ է, ողջ է այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք, նույնիսկ ո’չ այնպես, ինչպես ուրիշ մի գրող: Այն գրողը, ով գրող է, նաև անխելք է: Նա այն մարդն է, ում այս աշխարհում ամենահեշտն է նվաստացնել, ծաղրել, վանել ու արհամարհել. և դա հենց այն է, ինչ պետք է լինի: Նա նաև խենթ է, չափավոր խենթ, բայց ավելի ողջամիտ է, քան մյուսները, օժտված է լավագույն ողջամտությամբ, միակ ողջամտությամբ, որի համար արժե անհանգստանալ. ազատ մարդու աշխույժ, ստեղծագործական, խոցելի, հերոսական, չահաբեկվող, ամբարտավան ողջամտությունը: Ես գրող եմ, ով գրող է, ինչպես եղել եմ քսան տարի և ակնկալում եմ լինել քսանից ավելի տարիներ: Ես եկել եմ այստեղ, որ մնամ, ինչպես բոլոր մյուս մարդիկ: Ոչ մեկը որևէ պայթուցիկ նյութ չի օգտագործի մյուսի նկատմամբ: Սա իմանալով, հավատալով սրան` այն գրողը, ով գրող է, չի ծրագրում իր առողջությանը հոգ տանել հետևողականորեն, բայց ծրագրում է գրել իր գրելիքը ավելի ու ավելի նպատակադիր խելամտությամբ, հումորով ու սիրով: Ես հպարտանում եմ իմ քսան տարիներով, որքան կարելի է` անզարդարուն: Ես հպարտ եմ, որ գրող եմ, այն գրողը, որ ե’ս եմ, և ինձ համար կարևոր չէ, թե մյուսները ինչով են հպարտանում:
Անգլերենից թարգմանությունը` Դիանա Համբարձումյանի
Սկզբնաղբյուր` Saroyan, The New Saroyan Reader, 1984
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Վիլյամ Սարոյան» էջին
Уведомление: Վիլյամ Սարոյան, մեդիափաթեթ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
«Մի ամաչիր լինել բարի ու քնքուշ, բայց հենց կյանքիդ որևէ ժամին վրա հասնի սպանություն գործելու պահը` գործիր այդ սպանությունն ու մի զղջա»: Քո կյանքի ժամերը
НравитсяНравится
Уведомление: Ուսումնական մայիս. 10-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: ․․ | Լիլիթ Մադոյան
Уведомление: 10-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Վիլյամ Սարոյան «Գրողի խոտովանություն» | Միլենա Մարկոսյան
Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Միլենա Մարկոսյան
Уведомление: Հարցեր և առաջադրանքներ // Վիլյամ Սարոյան | ԱՆԻ ԴԱՎԻԴՅԱՆ
Уведомление: Գրականություն ~Սեպտեմբերի 9-15~ – Շահբազյան Մերի
Уведомление: Վ․ Սարոյան — Սոֆյա Այվազյան
Уведомление: Գրականություն։Վ․ Սարոյան Նախագծային աշխատանք | Սերգեյ Գալստյան
Уведомление: Ուսումնական ձմեռ — Սոֆյա Այվազյան
Уведомление: Կարդում եմ․․․․ — Սոֆյա Այվազյան
Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Վիլյամ Սարոյան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Վիլյամ Սարոյան «Գրողի խոստովանություն» — Ասյա Բանդուրյան
Уведомление: Վիլյամ Սարոյան «Գրողի խոտովանություն» — Մարիամեդիաբլոգ
Уведомление: Վիլյամ Սարոյան «Գրողի խոստովանություն» – Ամալյա Զաքարյան
Уведомление: Վիլյամ Սարոյան «Գրողի խոստովանություն» | ⚽🏆Հրաչյա Աբգարյան
Уведомление: «Վիլյամ Սարոյան» նախագիծ — Աբրահամ Նահապետյան
Уведомление: 11-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Վիլյամ Սարոյան Նախագիծ — Մանե Մկրտչյանի բլոգ
Уведомление: Սեպտեմբերի 1-ից 10 նախագիծ — Սարգիս Աղասարյան
Уведомление: Նախագծային աշխատանք Սեպտեմբերի 1-10 — Արսեն Գոմցյանի բլոգ
Уведомление: Լիա Համբարձումյան
Уведомление: Վիլյամ Սարոյան | Նախագիծ | — Աթոյան Անիի բլոգ
Уведомление: Սեպտեմբերի 1-10 նախագիծ – Գագիկ Կնյազյան
Уведомление: Սեպտեմբերի 1-10 նախագիծ «Կարդում եմ․․․․» Վիլյամ Սարոյան — Բարի գալուստ Նատալի Նահապետյանի բլոգ
Уведомление: Սեպտեմբերի 1-10 — Սամվել Մարտիրոսյան
Уведомление: Նախագծային աշխատանք – Հրաչյա Դանիելյան