Սուրբ Ծննդյան հեքիա՞թ

Մշո ս.կարապետԼինում է, չի լինում մի ազգ է լինում: Այդ ազգի մարդկանց հայեր են կոչում: Այդ հայերը քրիստոնյա են լինում: Քրիստոնյա են լինում ու նշում են Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը: Նշում են հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը: Իսկ նշում են այսպես. իշխանն ու նրա ընտանիքի անդամները հագնում են տոնական հագուստներ՝ տարազներ, մեծ սեղան են գցում, հավաքվում են մարդիկ: Գալիս է քահանան, բերում է ճրագն ու օրհնում սեղանը:

Ըստ նրանց պատկերացումների, այդ գիշեր պիտի անպայման արթուն մնալ՝ Տիրոջ օրհնությունից չզրկվելու համար:

Տոնն ու ուրախությունը, երգն ու պարը՝ գյովընդ, տևում է ամբողջ գիշեր:

Սեղանի գլուխ նստում է տանտերը: Իսկ նա հարուստ է լինում, որովհետև աշխատում է բոլորից շատ…

Այդ սուրբ օրը, սերնդեսերունդ անցած ավանդույթի ուժով, մշակների համար սեղան դնում-վերցնում են տանտիրոջ ընտանիքի անդամները: Որպես քրիստոնեական հնազանդության օրինակ, իշխանն ու իր ընտանիքի անդամները սիրով ու խոնարհությամբ պարտավոր են կատարել իրենց մշակների ամենօրյա գործը՝  ծառայություն մատուցել: Ասել է թե՝  ծառայել իրենց ծառաներին…

Իսկ լուսադեմին, երբ հյուրերը պատրաստվում են գնալ, տանտերը բոլորի հետ «բոխչա» է դնում, իսկ հաջորդ օրը պարտադիր այցելում տարեցներին…

Կարծում եք՝ հեքիա՞թ եմ պատմում: Բոլորովին էլ ոչ: Փոխանցում եմ տանտիրոջ՝ մշեցի Ասլանանց Վարդանի աղջկա՝ իմ Արմանուշ տատի պատմածը:

Ու այս ամենը եղել է ընդամենը 100 տարի առաջ: Անհավատալի է, ո՞նց կարող էր 100 տարվա ընթացքում ամեն ինչ այս աստիճան գլխիվայր փոխվել, հը՞ն…

Լուսանկարում՝ Մշո Սուրբ Կարապետ

Ն.Մ.

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ, Ծիսական տոնացույց с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

5 комментариев на «Սուրբ Ծննդյան հեքիա՞թ»

    • Նունե Մովսիսյան:

      Հերիք չի երկար է, հետն էլ՝ ռուսերեն, բա ոնց անեմ: Ալարո՜ւմ եմ…

      • Նունե ջան, ով ալարի… ինքդ գիտես։ համ էլ եթե դու էս մեր անաստված ու հակաքրիստոնյա ազգին համարում ես քրիստոնյա ու դեռ մի բան էլ ծեսերի մասին ես պատմում, ուրեմն, կներես, բայց դրածս ուղղակի պարտավոր ես կարդալ :)

  1. Նունե Մովսիսյան:

    Կկարդամ, անպայման կկարդամ, Արամազդ ջան:

  2. Уведомление: Սուրբ Ծննդյան ծեսը հայոց մեջ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s