Անհայտ հեղինակ ©
Փնտրիր կրակոտ, ուժեղ, երջանիկ մարդկանց: Նրանք նման են աստղերի. մինչև գլուխդ չես բարձրացնում՝ չես տեսնում: Իսկ, երբ աչքերը շաղվեն Ծիր Կաթինից, կհասկանաս, թե որքան անհամար որակներ ունեն նրանք…
Փնտրիր քո մարդկանց
Նրանք վախենալու են ու ցավոտ: Նրանց մոտ նույնպես սև օրեր են լինում: Նրանք նույնպես սխալներ և ձախողումներ են ունենում: Բայց նրանք պատրաստ են գնալու վախի միջով: Նրանք ազդում են դիպվածների ընթացքի վրա և կյանքին ռիթմ են հաղորդում: Նրանք ինչ-որ տեղ առավել են, ինչ-որ տեղ՝ անտանելի: Նրանք չեն նախանձում և չեն դժգոհում: Նրանք երախտագիտությամբ են ընդունում ճակատագրի ընծաները, և իրենք իրենց սիրում են այն բանի համար, որ հաջողությունը ժպտում է իրենց:
Փնտրիր հավատարիմ և ազնիվ մարդկանց
Նրանք չեն թաքցնում զայրույթը: Արցունքները չեն քողարկում կեղծավորության քմծիծաղով: Նրանք ասում են այն, ինչ մտածում են. թող որ երբեմն տհաճ, թող որ երբեմն ուղիղ սրտից: Կարևորը՝ անկեղծ: Ոչ թե չարությամբ, այլ սիրով: Նրանք ուրախանում են սրտանց, ծիծաղում են բարձր և անսեթևեթ, մեղեդային և վարակիչ: Նրանք չեն թաքցնում և չեն ամաչում իրենց ուրախությունից: Նրանք լավ են զգում անգամ այն ժամանակ, երբ մնացածների համար տխուր է:
Փնտրիր նրանց, ում կարելի է սիրել հավետ
Փնտրիր նրանց, ովքեր կանգնել և սպասում են քո սիրուն: Ովքեր լի են իրենցով: Դուք կմիավորեք երկու լիճ ու կստանաք ծով:
Փնտրիր նրանց, ում մեջ շատ կյանք կա
Փնտրիր ծառերի մոտ և խատուտիկների շուրջ, զբոսայգիներում և բեմերի վրա, տխուրներին և ուրախներին, փոքրերին և մեծերին: Նրանք նման են երեխաների: Նրանք կյանքի միջով անցնում են՝ բարուն և իրենց Աստծուն հավատալով: Նրանք, իհարկե, տեսնում են ամեն ինչ. և՛ սևը, և՛ սպիտակը, բայց ապրում են հանուն դեղինի, կարմիրի, կապույտի…
Փնտրիր նրանց. հարկավոր է միայն գլուխը բարձրացնել:
Աղբյուր՝ Философия Счастья
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Уведомление: Պահպահեք ուժեղ մարդկանց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Պահպահեք ուժեղ մարդկանց | Անուշ Աթայան
Уведомление: Խրատներ – Անուշ Աթայան
Уведомление: Ապրեք սրտով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)