Օշո «Աստված խոսում է»

papaver

Աստված խոսում է մեզնից յուրաքանչյուրի սրտում, բայց մեր գլուխներն այնքան զբաղված են, որ չենք լսում մեր ներսում հնչող խաղաղ ձայնը:

Մեզանում այնքա՜ն շատ աղմուկ կա, այնքա՜ն ավելորդ իրարանցում: Մենք մեր գլուխը դարձրել ենք շուկա: Եվ որքան էլ սիրտը ձայն է տալիս, մենք անհաղորդ ենք մնում այդ կանչին:

Աստված ոչ էլ հեռու է մեզանից: Նա մոտ է:

Ամենը, ինչ պահանջվում է մեզնից, մեր միտքը պակաս աղմկոտ դարձնելն է:

Պիտի փորձել միտքն ավելի լուռ, ավելի խաղաղ, ավելի հանգիստ վիճակում պահել:

Հենց քո միտքը խաղաղված կարգավիճակում հայտնվեց, դու հասանելի կլինես Աստվածային Երաժշտությանը:

Աստված երաժշտական գործիքի նման կսկսի նվագել քո սրտում՝ քո սրտի տավիղում:

Եվ այդ երաժշտությունը կկերպարանափոխի քեզ:

Մեկ անգամ լսելուց հետո՝  դու այլևս երբեք չես կարողանա մոռանալ այդ երաժշտությունը:

Լսելով այն՝  դու մեկընդմիշտ կփոխես քո կյանքը:

Ունկնդրելով այդ երաժշտությունը՝  դու կդառնաս անմահության մի մասնիկ, դու այլևս որպես մահկանացու չես ապրի:

Աղբյուր՝   Ошо

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Օշո» կայքէջին

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Оставить комментарий