Նայի՛ր ծառերին:
Երբ ուժեղ քամի է սկսվում, թվում է՝ այն կկործանի: Բայց այդպես չէ: Դա մարտահրավեր է ծառերի, բույսերի համար. արդյո՞ք ուզում են աճել, թե՞ ոչ:
Ուժեղ քամուց հետո նրանց արմատներն էլ ավելի խորն են մխրճվում հողի մեջ:
Կարելի է մտածել. «Այս բույսը շատ է նուրբ, ուժեղ քամին կպոկի»:
Բայց չէ, եթե բույսը ընդունում է, որ քամին ուժեղ է, և սկսում է քամու ուղղությամբ շարժվել, փրկվում է…ու ոչ միայն փրկվում է, այլև դառնում է էլ ավելի վստահ, քան առաջ էր:
«Այո՛: Ես ուզում եմ ապրել»: Դրանից հետո նա սկսում է էլ ավելի արագ աճել, որովհետև քամու մարտահրավերը նրան տվել է այնքա՜ն շատ ուժ:
Իսկ, եթե ծառը կամ բույսը չի շարժվում քամուն համընթաց, կործանվում է: Բայց դու մի՛ տխրիր դրա համար. վաղ, թե ուշ նա կկործանվի քամուց, որովհետև ապրելու այնքան էլ մեծ ցանկություն չունի:
Նա չգիտի գոյի օրենքը. եթե դուք ունեք իրականության զգացում, այն պաշտպանում է ձեզ: Իսկ, եթե պայքարում եք՝ կործանում է:
Աղբյուր՝ Ошо
Ռուսերենից փոխադրությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին

Уведомление: Հոգեբանություն | Անուշ Աթայան
Уведомление: Խրատներ – Անուշ Աթայան