Նա հեռանում է ճիշտ այնպես, ինչպես եկել է, նրան հնարավոր չէ պահել և անհնար՝ բռնել:
Ուժեղ քամին գալիս է ինչպես շշնջոց: Այն աղմուկ չի բարձրացնում, չի հայտարարում իր ժամանման մասին, գալիս է լուռ, կամացուկ ու հայտնվում հանկարծակի:
Ճիշտ այդպես գալիս է Աստված, գալիս է ճշմարտությունը, գալիս է երանությունը, գալիս է սերը. գալիս են ինչպես քամու շշունջ, առանց թմբուկի և շեփորի:
Գալիս են հանկարծակի, առանց հանդիպում նշանակելու, անգամ ներս գալու թույլտվություն չեն հարցնում:
Ճիշտ այնպես, ինչպես գալիս է պոռթկուն քամին. վայրկյաններ առաջ չկար, այս պահին արդեն այստեղ է:
Մի բան էլ. նա հեռանում է ճիշտ այնպես, ինչպես եկել է: Նրան հնարավոր չէ պահել և անհնար՝ բռնել:
Ուրախացե՛ք, քանի դեռ այն ձեզ հետ է, իսկ, երբ հեռանա, բա՛ց թողեք նրան:
Շնորհակա՛լ եղեք, որ նա եկավ:
Մի՛ վիրավորվեք և մի՛ դժգոհեք, երբ արդեն չկա, և դուք այլևս ոչինչ չեք կարող անել:
Բայց մենք բոլորս ձգտում ենք կառչել: Երբ գալիս է սերը, մենք երջանիկ ենք, իսկ, երբ հեռանում է, մեծ ցավ ենք ապրում:
Դա շատ անգիտակցական է, անշնորհակալ և անհասկանալի:
Հիշե՛ք. սերը հեռանում է ճիշտ այնպես, ինչպես որ եկել էր: Նա իր գալուց առաջ թույլտվություն չի խնդրել, չէ՞, բա հիմա ինչո՞ւ պետք է թույլտվություն խնդրի գնալու համար:
Դա եղել է սահմանից անդին մի պարգև, խորհրդավոր պարգև, և նույնքան խորհրդավոր էլ պիտի անհետանար:
Եթե ընդունենք, որ կյանքը քամու մի պոռթկում է, կառչելու ոչ մի ցանկություն էլ չի լինի, չի լինի ոչ մի կապվածություն և մոլուցք:
Այս դեպքում մարդը մնում է ուղղակի բաց և, ինչ էլ որ պատահի՝ ամեն ինչ լավ է:
Աղբյուր՝ Ошо
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին

Уведомление: Խրատներ – Անուշ Աթայան