
Ես խնդրեցի Աստծուն պատժել իմ թշնամուն, և Աստված ասաց ինձ.
– Ո՜չ, նա դառնալու է քո լավագույն ընկերը:
Ես խնդրեցի Աստծուն պարգևել ինձ համբերություն, և Աստված ասաց ինձ.
– Ո՜չ, համբերությունը փորձությունների արդյունք է: Այն պարգև չէ, այն սովորում են:
Ես խնդրեցի Աստծուն նվիրել ինձ երջանկություն, և Աստված ասաց ինձ.
– Ո՜չ, Ես տալիս եմ օրհնություններ, իսկ երջանիկ կլինես, թե՝ ոչ, քեզնից է կախված:
Ես խնդրեցի Աստծուն հեռու պահել ինձ և մտերիմներիս ցավից, և Աստված ասաց ինձ.
– Ո՜չ, մենք տանջվում ենք և հաղթում ցավի հետ միասին:
Ես խնդրեցի Աստծուց հոգևոր աճ, և Աստված ասաց ինձ.
– Ո՜չ, հոգին պետք է աճի ինքնուրույն, իսկ Ես քեզ կօգնեմ ու կուղղորդեմ:
Ես խնդրեցի ուժ, և Տերը ինձ տվեց փորձություն, որպեսզի զորացնի ինձ:
Ես խնդրեցի իմաստություն, և Տերը ուղարկեց ինձ խնդիրներ, որոնց վրա պետք էր մտածել տրամաբանորեն:
Ես խնդրեցի համարձակություն, և Տերը ինձ տվեց վտանգներ:
Ես խնդրեցի սեր, և Տերն ուղարկեց իմ կարիքն ունեցողների:
Ես խնդրեցի բարիք, Նա տվեց ինձ հնարավորություններ:
Ես խնդրեցի Աստծուն սիրել մարդկանց, ինչպես Ինքը, և Աստված ասաց.
– Սիրո՛վ, վերջապես դու հասկացար՝ ինչ էր պետք խնդրել:
Ես չստացա ոչ մի բան այն ամենից, ինչ խնդրել էի, բայց ես ստացա այն ամենը, ինչ ինձ պետք էր:
Աղբյուրը՝ vernatunchurch.am
Սկզբնաղբյուր՝ «Սերմնացան» ամսագիր, 2014, N6