
Սերը չպետք է լինի պահանջատեր, հակառակ դեպքում այն կկորցնի թևերն ու այլևս չի կարողանա թռչել: Այն արմատներ կտարածի հողի մակերեսին ու կվերածվի տենչանքի՝ բերելով միայն դժբախտություններ ու տառապանք:
Սերը չպետք է պայմաններ թելադրի: Սիրահարը չպետք է սիրուց սպասի ոչինչ՝ սիրուց բացի, առանց որևէ սպասելիքի, առանց որևէ արդյունքի:
Եթե սիրո մեջ կա որևէ այլ դրդապատճառ, բացի սիրուց, ապա այն չի կարող երկինք դառալ: Այն կսահմանափակվի. շարժառիթը կդառնա սիրո սահմանում ու սահման:
Ոչնչով չպայմանավորված սերը անսահման է, այն բացահայտ հրճվանք է, լիություն, սրտի համուհոտ:
Ու, եթե արդյունքի հասնելու որևէ ցանկություն չկա, ամենևին չի նշանակում, որ արդյունք չի լինելու: Այն կլինի հազարապատիկ ավելին, որովհետև այն, ինչ մենք տալիս ենք աշխարհին, կրկին վերադառնում է մեզ:
Աշխարհը նման է լեռներում հնչած արձագանքի. եթե մենք շպրտում ենք զայրույթ, որպես պատասխան ստանում ենք զայրույթ: Եթե տալիս ենք սեր՝ մեզ վերադառնում է սեր:
Այս ամենն այնքան բնական երևույթ է, որ դրա մասին մտածել անգամ չարժե: Ուղղակի պետք է վստահել, մնացածը կլինի ինքն իրեն:
Սա օրենք է. ինչ ցանես, այն կքաղես: Մեզ վերադառնում է այն, ինչ մենք տվել ենք:
Կարիք չկա սրա մասին մտորելու, ամեն ինչ կատարվում է ավտոմատ կերպով՝ ինքնաբերաբար:
Ատե՛ք և դուք կլինե՛ք ատելի:
Սիրե՛ք և դուք կլինե՛ք սիրելի:
Աղբյուր՝ Ошо, Мир как эхо в горах
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին
Ինձնից մի բան էլ ավել ու նույնքան սիրելի լուսավորիչ Արամազդ, շնորհակալություն: Ջա՛ն:
НравитсяНравится
Уведомление: Հոգեբանություն | Անուշ Աթայան