Արևը` սիրո խորհրդանիշ

Good Morning

Կյանքը սկսվում է վերստին՝ յուրաքանչյուր օր և յուրաքանչյուր վայրկյան:

Այն չի ավարտվում երբեք: Այդ հոսքի մեջ ամփոփված է ինքնադրսևորման և ինքնամաքրման անսպառ ուժ:

Կյանքի մեծագույն ուժը միակ Աստվածն է, ում արժե աղոթել, հետևել հրահանգներին, պատվել և փառաբանել:

Կյանքի ուժը Տիեզերքով մեկ լցված մեծագույն Սիրո զորությունն է: Մեր բոլոր սիրավեպերն ու կրքերը ընդամենը նախապատրաստում են ամենակարևոր հանդիպումը՝ Սիրո բացահայտումը, որն ամեն ինչի հիմքն է՝ ստեղծականության Աղբյուրը:

Դա է մարդու կյանքի իսկապես միակ՝ առաջին և վերջին Սերը: Այդ Սերը չի փոխվում և չի անցնում: Այն ոչինչ չի պահանջում և յուրաքանչյուրին ընդունում է՝ ինչպես իր երեխային. այնպես, ինչպես որ կա: Մարդկանց համար այդ Սիրո խորհրդանիշը Արևն է: Յուրաքանչյուր վայրկյան ինքն իրեն նվիրաբերելով՝ Արևը կյանք է պարգևում: Նրա էությունը այրվելն է, փայլելը:

Յուրաքանչյուր մարդ իր ներքին բնույթով նման է Արևի: Հոգին սկսում է ապրել միայն այն ժամանակ, երբ սկսում է լույս տալ: Եվ յուրաքանչյուր ճառագայթ ազդարարում է նորի սկիզբ:

Աղբյուրը՝  Илья Беляев «Свобода Быть»

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 Response to Արևը` սիրո խորհրդանիշ

  1. Уведомление: Դասարանական աշխատանք | Հռիփսիմե Գալստյանի բլոգ

Оставьте комментарий