Էքխարտ Տոլլե «Սերը կախված չէ ոչ մեկից և ոչնչից» 

24174667_934655793354330_281003113230576951_n

Սկզբում մարդը դադարում է դատել ինքն իրեն, իսկ հետո` կողքինին: 

Փոխհարաբերությունները շտկելու ամենաարագ միջոցը մարդուն ընդունելն է այնպես, ինչպիսին նա կա` առանց թերագնահատելու և առանց նրան փոխելու փորձի:

Սա կապվածության վերջն է, որը ձեզ ստիպում է խաղալ մեկ այլ`​ անգիտակից մոդելի վարքագիծ դրսևորող անձի հետ` յուղ լցնելով կրակի վրա: Դրանից հետո դուք կամ կբաժանվեք նրանից, կամ էլ ավելի խորը կընկղմվեք Լինելիության մեջ:

-Արդյո՞ք ամեն ինչ այսքան պարզ է,-կհարցնեք դուք:

-Այո՛, պատկերացրեք, որ ամեն ինչ այդ աստիճան պարզ է:

Սերը Լինելիության կարգավիճակ է: Այն ապրում է ձեր ներսում և ոչ թե ինչ-որ տեղ` արտաքին աշխարհում:

Սերը հնարավոր չէ կորցնել, սերը չի կարող ձեզ թողնել:

Սերը կախված չէ արտաքին ձևերից, սերը կախված չէ ոչ մեկից և ոչնչից:

Աղբյուրը`  Экхарт Толле

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.