Բռնությունով հարցեր չեն լուծվի 

135746 (1)

Քանի օր է՝ մտածում եմ ու մտածում: Լավ, այ պետություն ջան, բա ձեր մեջ մի տղամարդ չկա՞, որ համարձակություն ունենա՝ գա, կանգնի հրապարակում՝ ժողովրդի առաջ ու մարդավարի՝ պարզ-շիտակ ասի.

-Հա՛, ժողովուրդ ջան, դուք ճիշտ եք, մենք լիքը սխալներ ենք արել, լիքը չլուծված խնդիրներ ենք կուտակել, թալանել ենք, ձեր ապրելը դժվարացրել, գրեթե անհնար ենք դարձրել, երկիրը դատարկել ենք: Հասկանում ենք ձեր զայրույթն ու ընդվզումը, ներե՛ք մեզ, ախպեր, մենք մեղավոր ենք ձեր առաջ:

Թե չէ, դրել եք՝ վրա-վրա զգոնության կոչ-հայտարարություններ եք անում և, կամ՝ բռնություն եք գործադրում: Ի՜նչ մի դժվար է հասկանալ, որ բռնությունով հարցեր չեն լուծվի:

Հետգրություն

Աստվա՜ծ իմ…էս ի՜նչ է կատարվում Երևանում: Խենթանալիք է, աներևակայելի, ցնցող…

23. 04, ժամը` 19. 00

Նունե Մովսիսյան

Լուսանկարը՝ hetq.am-ի

 

 

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 Responses to Բռնությունով հարցեր չեն լուծվի 

  1. Уведомление: Ինչը ինձ դուր չի գալիս | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Դառնացած ժողովուրդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий