Սադգուրու «Արարչագործությունից մինչև Արարիչ»

CC1BmxWU7iA

Սադգուրուն (Ջագի Վասուդև) մեր ժամանակակիցն է, ազգությամբ հնդիկ այս յոգը աշխարհում հայտնի միստիկ է: 1992 թ. հիմնել է «Իշա» հոգևոր կազմակերպությունը: Բարեգործական այս կազմակերպությունն ունի 9 միլիոն կամավորական: Սադգուրույի ուսմունքի առանցքում մարդու և աշխարհի ներդաշնակությունն է, առողջ ապրելակերպը, շրջակա միջավայրի խնամքը: Ի դեպ, «Իշան» համարվում է աշխարհում ամենաշատ ծառեր տնկած կազմակերպությունը (28 միլիոն ծառ): Սադգուրուն դասախոսություններով հանդես է գալիս աշխարհի հայտնի համալսարաններում և միջազգային կազմակերպություններում: Սադգուրույի մասին ավելին կարող եք իմանալ ստորև տեղադրված տեսանյութից:

Սադգուրու «Արարչագործությունից մինչև Արարիչ»

Մտածելու բան է… մարդիկ միշտ սիրում են նրանց, ովքեր իրենց կողքին չեն: Մեզանից շատերը մարդուն սկսում են սիրել նրա մահվանից հետո: Երբ մարդը կենդանի էր, շատ հնարավոր է, որ դու չէիր էլ կարողանում ընդհանուր լեզու գտնել նրա հետ, մինչդեռ մահանալուց հետո սկսում ես սիրել:

Դու միշտ սիրում ես նրանց, ովքեր քո կողքին չեն…նույնն է և Աստծո դեպքում: Եթե Նա այստեղ լիներ` քո կողքին, եթե դու ստիպված լինեիր նրա հետ կիսել սնունդը, քո կյանքն ապրել նրա հետ, ապա, ամենայն հավանականությամբ, քո ու Նրա միջև տարաձայնություններ առաջանային…

Բայց, քանի որ Նա հիմա այստեղ չէ, համենայն դեպս, դու այդպես չես զգում, բնականաբար, Նրան հեշտ է սիրել… Սերը ուրախություն չէ: Այն խորը, հիասքանչ ցավ է` շա՜տ խորը, քեզ բզկտող, սքանչելի ցավ:

Ինչ-որ մի բան ձեր ներսում պետք է պայթի, ո՛չ, ոչ թե ինչ-որ բան, այլ ամեն ինչ ձեր ներսում պետք է պայթի: Այդ ժամանակ միայն դու կհասկանաս, որ սերը կա, գոյություն ունի: Եթե դու զգում ես հաճելի ինչ-որ բան, ապա, ըստ ամենայնի, դա սեր չէ, այլ հարմարավետության զգացում: Հավանաբար, դու ուղղակի կապվածություն ունես:

Եթե դու երբևէ սիրել ես, ապա կիմանաս նաև, որ քո ներսում ամեն ինչ բզկտվել է, ներսդ, իրոք, ծվեն-ծվեն է եղել: Դա ցավոտ է, բայց հրաշալի. սա այն է, ինչ դու զգում ես սեր ունենալու դեպքում: Հենց որ դու այս զգացումը զգաս բոլորի և յուրաքանչյուրի նկատմամբ` կսկսես հանգիստ քայլել քո ֆիզիկական և  հոգևոր հնարավորությունների սահմաններում: Եվ դա չի լինի փորձերի և ջանքերի արդյունք: Եթե, օրինակ, դու ջանքեր գործադրես քո ֆիզիկական հնարավորությունները գերազանցելու համար, ապա ինքդ քեզ կվնասես:

Որոշ իմաստուններ կամ սրբեր անցյալում խոսել են Աստծո հանդեպ սիրո մասին, բայց այժմ, երբ դու ունես տրամաբանական միտք, քննադատական մտածողություն, մի՛ խոսիր Աստծո հանդեպ քո ունեցած սիրո մասին: Դա իմաստ չունի: Եվ, ահա թե ինչու:

Միակ պատճառը, որը քեզ Աստծո կամ Ստեղծողի մասին մտածելու տեղիք է տալիս, այն է, որ դու զգում ես արարչագործությունը, ճի՞շտ է: Քո` այս աշխարհ գալուց առաջ էլ, այն ամենը, ինչը դու համարում ես արարչագործություն, արդեն գոյություն է ունեցել, հետևաբար, դու ուղղակի մտածում ես, որ ինչ-որ մեկը ստեղծել է այն: Այսինքն` Արարչի գաղափարը քեզ հասել է միայն Նրա ստեղծածի միջոցով: Իսկ հիմա դու ատում ես նրա ստեղծածը, դու ատում ես մարդուն, ով քո կողքին է, և ասում ես, որ սիրո՞ւմ ես Աստծուն…դա ոչինչ չի նշանակում: Դա քեզ ոչ մի տեղ էլ չի տանի, որովհետև, եթե դու ատում ես Արարչագործությունը, էլ ինչ նշանակություն ունի, թե ով է այն ստեղծել…

Միայն այն դեպքում, երբ դու խորը սեր ունենաս արարչագործության հանդեպ, այն ժամանակ միայն դու կարող ես որևէ տիպի հարաբերություն ունենալ Նրա հետ, ով ստեղծել է այդ ամենը:

Հիսուսի խոսքը` սիրի՛ր քո մերձավորին, շատ խորը իմաստ ունի: Դա չի նշանակում սիրահարվել հարևանին, նշանակում է`  ով էլ որ լինի` ներկա պահին սիրիր քո կողքին գտնվողին: Դու չգիտես` ի՞նչ կա նրա մտքին, կարևոր չէ, նա լա՞վ մարդ է, թե՞ վատ, քեզ դո՞ւր է գալիս, թե՞ ոչ, ուղղակի նրան սիրիր այնպես, ինչպիսին որ կա: Եթե այդպես վարվես, դու կմիանաս արարչագործությանը: Իսկ, երբ դառնաս արարչագործության մի մասնիկը, դու կգտնես Արարչի մոտ հասնելու ուղին: Սա է միակ ճանապարհը: Ստեղծել` սա է միակ ուղին, Աստծո մոտ տանող միակ դուռը: Եթե դու արհամարհում ես այն, ինչ ստեղծվել է, դու չես կարող ոչինչ իմանալ Ստեղծողի մասին:

Այնպես որ, մի՛ անհանգստացիր քո` Աստծո հանդեպ ունեցած սիրո համար, այլ մտածիր` կարո՞ղ ես ապրել այնպես, որ սեր լցվի քո շնչառության, քո ամեն մի քայլի, քո ամեն մի արարքի մեջ. եթե դու կարողանաս փոխանցել քո շուրջը գտնվողների հետ միանալու ցանկությունը, ապա Արարվածը քեզ կուղղորդի Արարչի մոտ:

Աղբյուրը`  sadulkin.livejournal.com

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Սադգուրույի պաշտոնական կայքը` հետևյալ հղումով

Նաև` Սադգուրույի տեսանյութերի պաշտոնական էջը

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Սադգուրու «Արարչագործությունից մինչև Արարիչ»»

  1. Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2018 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s