Օգոստոսը որպես ուժ և քնքշություն

37056781_2296585810366413_3833226348533383168_n

Օգոստոսը դանդաղկոտ է և կպչուն` ինչպես փայտի խեժ, ինչպես միջօրեի բերած երանություն: Նրա ներքին լռությունը և պարզությունը ծուլորեն առաջ է շարժվում ամռան կուրության միջով, որպեսզի աշնանը ունենա նոր ձայն` հասուն և խորը:

Օգոստոսը թավշյա է` ինչպես թիթեռի թևեր, ինչպես վարագույրի գիշերային շրշյուն, ինչպես պատուհանագոգին հայտնված ծաղկի թերթիկ:

Թվում է, թե օգոստոսը գրեթե զուրկ է իմաստներից: Եթե չլիներ ապրիլը, ապա օգոստոսը, թերևս, կհամարվեր ամենաթեթևամիտ ժամանակահատվածը: Բայց հասունացած մրգերի ծանրությունը օգոստոսին մոտեցնում է հողին` էլ ավելի կարևոր և նշանակալից դարձնելով այն:

Օգոստոսը թափանցիկ է, իսկ նրա օդը` թեթև: Օգոստոսին աստղերը, ինչպես երբեք, պայծառ են և մոտիկ: Աստղերն այդ, ինչպես հավերժության աչքեր, լուռ քեզ են նայում վերևից: Այդ լռության խտությունն երբեմն դառնում է անտանելի: Եվ որպեսզի խախտես այդ լռությունը` ստիպված ես լինում մեկ-երկու խոսք ասել: Այն քո ներսում հասունանում է ինչպես խաղողի ողկույզ, ինչպես դեղձի կամ ծիրանի տաք փափուկություն, ինչպես այգում բացված վարդ, որը դուրս է եկել այգուց` դառնալով ցանկապատի կախազարդ:

Այն լեցուն է հյութով և լույսով, ուժով և քնքշությամբ, միակ իմաստով: Եվ խոսքն այդ` Աստծունն է:

Աղբյուրը` Елена Касьян

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` Ելենա Կասյան «Ամառը ինչպես ծորացող մեղր»

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Օգոստոսը որպես ուժ և քնքշություն»

  1. Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2018 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հոկտեմբերը` գույների, ձայների և բույրերի խտացում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Հոկտեմբերը` գույների, ձայների և բույրերի խտացում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s