Աբրահամ Հարոլդ Մասլոու (1908-1970)՝ հրեական արմատներով ամերիկացի նշանավոր հոգեբան, հումանիստական հոգեբանության հիմնադիր: Մասլոուն ստեղծել է մարդու պահանջմունքների հիերարխիկ մոդելը, որը ստացել է նրա անունը՝ «Մասլոուի բուրգ»: Ինչպես երևում է նկարում` բուրգի ստորին մասում ընկած է մարդու ամենամինիմալ՝ ֆիզիկական պահանջմունքը, իսկ վերին հատվածում՝ անձի ինքնադրսևորումն ու ինքնահաստատումը, որը Մասլոուն համարում էր ամենամեծ պահանջմունքը:
Հոգեկան հասունությունը չափազանց կարևոր բաղադրիչ է մարդու հոգեբանական վիճակը գնահատելու, նրա ներուժը գնահատելու, հետագա զարգացման ուղին որոշելու համար: Հասունությունը նպաստում է մարդու ունակությունների և տաղանդների բացահայտմանը, օգնում է մարդուն աճ գրանցել ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական դաշտում:
Ըստ Աբրահամ Մասլոուի, ներքոհիշյալ որակներ ունեցող մարդիկ կազմում են բնակչության ընդամենը 1% -ը և «որակյալ մարդու» այն տեսակն են, ովքեր հոգեպես առողջ են և առավելագույն կերպով են արտահայտում մարդկային բնույթի էությունը:
Անհատականության հասունության 15 նշաններն ըստ Աբրահամ Մասլոուի
1. Իրականության առավել համարժեք ընկալում ՝ զերծ հրատապ պահանջների ազդեցությունից, կարծրատիպերից, նախապաշարմունքներից, հետաքրքրություն անհայտ ապագայի նկատմամբ:
2. Ընդունումն ինքն իրեն և ուրիշներին այնպիսին, ինչպիսին որ կան, սեփական անձի վարքագծի գիշատիչ ձևերի բացակայություն և ուրիշների կողմից այդպիսի վարքի մերժում:
3. Դրսևորումների ինքնաբուխություն, պարզություն և բնականություն: Հետևում են հաստատված ծիսակարգերին, ավանդույթներին և արարողություններին, բայց դրանց վերաբերում են հումորի համապատասխան զգացումով: Սա արտաքին վարքագծի ոչ թե ավտոմատ, այլ գիտակցված հոգեկերտվածք է:
4. Գործնական կողմորոշում: Նման մարդիկ սովորաբար զբաղվում են ոչ թե իրենցով, այլ կյանքի խնդիրներով: Սովորաբար նրանք իրենց գործողություններն ուղղում են համընդհանուր արժեքների լուծմանը և հակված են դրանք դիտել ոչ թե ներկայի, այլ ապագայի տեսանկյունից: Հետևաբար, նրանք բոլորն էլ ինչ-որ չափով փիլիսոփաներ են:
5. Շատ իրադարձությունների վերաբերյալ ունեն հեռահար դիրքորոշում: Սա նրանց օգնում է համեմատաբար հանգիստ տանել դժվարությունները և հնարավորինս զերծ մնալ արտաքին ազդեցություններից: Նրանք հաճախ հակված են միայնության:
6. Ինքնավարություն և անկախություն շրջապատից. կայունություն:
7. Ընկալումների թարմություն. արդեն հայտնի ամեն ինչի մեջ նորի բացահայտում:
8. Փորձությունների ենթարկվել. դա օգնում է սեփական Ես-ի ոչնչացմանը:
9. «Մարդկությունը որպես ամբողջություն» ընկալման զգացողություն:
10. Բարեկամություն այլ մարդկանց հետ. մարդկանց նեղ շրջապատ, որոնց հետ հարաբերությունները շատ խորն են: Թշնամության բացակայություն միջանձնային փոխգործակցության մեջ:
11. Դեմոկրատիա հարաբերություններում: Ուրիշներից սովորելու պատրաստակամություն:
12. Կայուն և ուժեղ ներքին բարոյական չափանիշներ: Սրությամբ են ընկալում բարին և չարը. նպատակասլաց են, իսկ միջոցները միշտ նրանց հնազանդվում են:
13. «Փիլիսոփայական» հումորի զգացում: Առհասարակ հումորով են վերաբերում կյանքին ընդհանրապես և իրենք իրենց, բայց երբեք ծիծաղելի չեն համարում ինչ-որ մեկի թերարժեքությունը կամ դժբախտությունը:
14. Ստեղծականություն, ընդ որում, կապ չունի, թե ինչով է զբաղվում. ստեղծականությունը դրսևորվում է բոլոր գործողություններում:
15. Քննադատական վերաբերմունք այն մշակույթի նկատմամբ, որին նրանք պատկանում են. բարին ընդունվում է, վատը` մերժվում: Նրանք իրենց ավելի շատ զգում են որպես համայն մարդկության ներկայացուցիչներ, քան մեկ մշակույթի:
Աղբյուրը` www.b17.ru
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի