Ջեֆ Ֆոստեր «Մի՛ փորձիր լինել ավելին»

papaverԽնդրում եմ, ընկեր իմ, մի՛ փորձիր լինել ավելին կամ նմանվել ինչ-որ մեկին:

Դու միայն կբաժանես քեզ մասերի, որոնք հետո ուզենալու են ուշադրության կենտրոնում լինել:

Մի՛ ձգտիր այսօր «առաջ ընկնել» քո վշտից, ցավից, քո ներսում առկա խառնաշփոթ վիճակից, ներքին դատարկության զգացումից: Քո այս ընկերներին զգա լիակատար կերպով, որպեսզի այդ սրբազան և անմեկնելի էներգիաները անցնեն քո միջով:

Նրանք «բացասական» չեն, «վատը» չեն, չեն հանդիսանում քո անհաջողության նշանները, քո թուլության կամ պառակտված լինելու մասին չեն խոսում:

Նրանք քո գիտակցության մասն են կազմում, ամբողջի մի մասն են, որոնք ուզում են խորապես ապրված լինել: Նրանք գալիս են ոչ թե որ պատժեն քեզ, այլ որպեսզի մաքրեն և հարուստ դարձնեն:

Դադարեցրո՛ւ նրանց մի կողմ հրել, զգա՛  նրանց անմշակ անսահման էներգիան, նրանց բերած հուզմունքը և պարպումը ամբողջ օրվա ընթացքում:

Այդ ամենից ազատվելը վերջնակետը չէ, այլ ամենը քո ներսում սիրելու, քո կյանքը ընդունելու պատրաստակամություն, քո մեծ սրտում և՛ ուրախությանը, և՛ տխրությանը տեղ տալու բարյացկամություն:

Այս ամենը անհրաժեշտ է դեպի Անհայտի կրակը համարձակորեն գնալու համար․․․

Աղբյուրը՝   Джефф Фостер

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Ջեֆֆ Ֆոստեր»  կայքէջին

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 Responses to Ջեֆ Ֆոստեր «Մի՛ փորձիր լինել ավելին»

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

  2. Уведомление: Ջեֆ Ֆոստեր «Մի՛ փորձիր լինել ավելին» — Ղազարյան Էդգար

Оставьте комментарий