Ի՜նչ լավ է, որ չգիտեք

27867932_1730846866937046_1972965444141535174_n

Եթե իմանայիք` ի՛նչ փոթորիկ է մոլեգնում խաղաղության իմ ափերին…

Եթե իմանայիք` ինչքա՜ն ամպուզամպ կա իմ երկնակամարում…

Եթե իմանայիք` ի՛նչ փոթորիկներ են մոլեգնում իմ մտքերում…

Եթե իմանայիք` ինչքա՜ն չասված բառեր են խրվել-մնացել իմ կոկորդում…

Եթե իմանայիք` լռությունն ինչպե՛ս է ճչում ներսում իմ…

Եթե իմանայիք` ինչքա՛ն սանձահարված քամիներ կան իմ հոգում…

Եթե իմանայիք` ի՛նչ որոտընդոստ կայծակներ են շանթում սրտում իմ…

Եթե իմանայիք` ինչքա՛ն դառնության կա իմ Սիրո քղանցքներում…

Եթե միայն իմանայի՜ք…

Ի՜նչ լավ է, որ չգիտեք:

Նունե Մովսիսյան

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 Responses to Ի՜նչ լավ է, որ չգիտեք

  1. Уведомление: Բարի եղեք` մի մեղադրեք… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2018 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий