Արտավազդ Փելեշյան

Artavazd-Pelechian

Փետրվարի 22-ին ծնվել է  փաստավավերագրական կինոյի հայտնի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը։
1969 թ. Փելեշյանը նկարահանել է «Մենք» կինոնկարը, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» տարրեր: Փելեշյանի ստեղծագործական ուղուն շատերն են անդրադարձել: 2017 թվականին Ֆրանսիայում հրատարակվել է «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» գիրքը։ Փելեշյանի մասին ֆիլմեր են ստեղծվել Հոլանդիայում, Ռուսաստանում, Իտալիայում և Ֆրանսիայում։ 2011 թվականին իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոն նկարահանել է «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմը:

Փելեշյանի սցենարով բեմադրվել է «Աշնան հովվերգություն», «Տարվա եղանակներ» ֆիլմերը։ Ռևազի կերպարում նկարահանվել է «Մենք ենք մեր սարերը» կինոնկարում։ Ռեժիսորական իր վարպետությունն ընդգծել է «Սկիզբը», «Երազանք», «Վերջը», «Կյանք» ու բազմաթիվ այլ ֆիլմերում:

Մենք-1969թ.

«Իմ ֆիլմերի թերությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան, իմ ֆիլմերի առավելությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան»։ Այսպես է իր ստեղծագործությունները բնութագրում համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականը:

«Վերջ»-1992թ.

Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը՝ Ես-ի և Մենք-ի, Մարդու և  Բնության, Ազգայինի և Համամարդկայինի, Ողբերգության և Հերոսականության, Հավատի ուժի և հավաքական Հիշողության, միով բանիվ՝  Կյանքի-Մահվան և Վերածնունդի բացառիկ նուրբ և խորը արտահայտություններ են։

Ծնունդդ շնորհավոր, Արտավազդ Փելեշյան։ Շնորհակալ եմ…

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s